ՀՌՀ-ն բաշխեց մարզային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները. Արդյունքները կլինեն 3 օրից 14:50, 14.01.2021 Տարածաշրջան:Հայաստան Թեմա: Հասարակություն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի ռեժիմով բաշխեցին մարզային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները: Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն երեք օրվա ընթացքում: «Չեն դիմել միայն Արարատի մարզից և Վայոց ձորից, և մենք նոր մրցույթ ենք հայտարարել, որն ավարտվելու է փետրվարի 1-ին, իսկ մյուս մարզերի վերաբերյալ որոշումը կկայացվի երեք օրվա ընթացքում, մրցույթի արդյունքները կհայտարարվեն հունվարի 18-ից հետո»,- ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը: Մարզային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները բաշվեցին հետևայլ կերպ. Արագածոտնի մարզ- «Պրոգրես մեդիա»- 619 միավոր, «Դելտա TV»- 674 միավոր. Արմավիրի մարզ- «ԱԼՏ հեռուստախմբագրություն» ՍՊԸ- 292 միավոր, «Արամեա ՍՊԸ»- 435 միավոր, Գեղարքունիքի մարզ- «Գեղամա մեդիահոլդինգ»- 622 միավոր, Լոռու մարզ- «Ֆորտունա» ՍՊԸ- 673, «Անկյուն+3» ՍՊԸ- 482, «Լոռի TV» ՍՊԸ- 529 Կոտայք- «Կոտայք TV» ՍՊԸ- 498 միավոր, Շիրակի մարզ- «Շանթ թիմ» ՍՊԸ- 492 միավոր, «Ցայգ» ՍՊԸ- 559 միավոր, Սյունիք- «Զանգեզուր հեռուստաընկերություն» ՍՊԸ- 573 միավոր, Տավուշի մարզ- «Տավուշ մեդիա» ՍՊԸ- 502 միավոր: Տիգրան Հակոբյանը պարզաբանեց, որ հանձնաժողովի 7 անդամների քվեարկության հանրագումարի մեջ յուրաքանչյուր հայտատու հեռուստատեսություն կարող է ստանալ 840 միավոր, որովհետեւ յուրաքանչյուր անդամի առավելագույն միավորը 120 է. «Սակայն օրենքում եւ կարգերում նշված է նվազագույն շեմը, որը չհաղթահարելով հեռուստատեսությունը չի կարող ստանալ արտոնագիր: Այդ շեմը սահմանված է 280 միավոր: Բարեբախտաբար, այստեղ որեւէ մեկը այդքան ցածր միավոր չի ստացել: Հիմա հանձնաժողովի անդամնեը գնում են որոշում կայացնելու, որը 3 օրվա ընթացքում կհրապարակվի եւ կուղարկվի բոլոր դիմղներին»,-ասաց նա: Նշվեց, որ վաղը հանձնաժողովը կշարունակի իր նիստը, որի օրակարգում կլինեն հանրապետական սփռման եւ մայրաքաղաքային սփռման հեռուստաընկերությունների հայերի թվակալումը:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01