ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն լուծել գերիների հարցը: Այս մասին «Հայելի»-ի հարցազրույցում ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Նա նշեց, որ քաղաքական կյանքն ընթանում է խորհրդարանի պատերից դուրս: Խորհրդարանում ոչ մեծ խումբ կա, որը ցանկացած գնով փորձում է պահպանել իշխանությունը, թե ինչու՝ կարելի է միայն գուշակել:
Հարցին, թե ինչու էր անհրաժեշտ Մոսկվայում հանդիպումից առաջ գերիների հարցի առաջնահերթության մասին հայտարարություն անել, եթե ամեն ինչ ավարտվելու էր «կներեք, չստացվեց» արտահայտությամբ, Մելիքյանը նշեց, որ կամ լրջագույն պետական դավաճանություն է տեղի ունեցել, եւ մարդկանց մեծ մասն այդ կարծիքն ունեն, կամ էլ իշխանությունները դավաճան չեն, այլ ապաշնորհ անձինք, ովքեր ունակ չեն լուծել գերիների հարցը: Լավրովը եւս թափանցիկ ակնարկ արեց, որ մեղավոր են մեր պաշտոնյաները, որոնք չեն ներկայացնում գերիների ցուցակները: «Մեր կազմակերպությունը պատերազմի կեսերից 24/7 ռեժիմով զբաղվում էր գերիների հարցով, դիմում ՄԻԵԴ-ին: Կան հստակ եւ անուղղակի տվյալներ: Երկրորդի մասով Ադրբեջանը հրաժարվում է համագործակցել»,-նշեց Մելիքյանը: Նա նշեց նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ՄԻԵԴ վերաբերմունքի փոփոխությունը:
«Դիրքորոշումը հետեւյալն է. եթե դուք ուղիղ շփումներ ունեք, եթե նստում եք մեկ սեղանի շուրջ, եւ նույնսիկ (հուսով եմ՝ ճիշտ չէ) խմում եք Ալիեւի առողջության համար, ապա ձեր հարցերն ինքնուրույն լուծեք»,-ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը փոխեց վերաբերմունքը՝ նոյեմբերի 9-ից հետո գերիներին ներկայացնելով որպես «ահաբեկիչներ»: «Հայտարարության մեջ բոլոր հարցերը հստակ ամսաթվով կարգավորվում են, բացի այդ հարցից: Սակայն հարցն այն է, որ այդ հարցը կարգավորվում է Ժնեւի կոնվենցիաներով, եւ պահանջն այն է, որպեսզի մարտական գործողությունների ավարտից հետո բոլոր գերիներն անհապաղ փոխանցվեն: Միեւնույն ժամանակ, նա պնդեց, որ Հայաստանն անհասկանալի պատճառներով հանձնել է բոլոր գերիներին, ընդ որում, երեխայի սպանության համար դատապարտված ահաբեկիչներին առաջինն է հանձնել»,-հիշեցրեց իրավապաշտպանը: Հարցին, թե արդյոք Փաշինյանը մանիպուլացնում է գերիների հարցը, Մելիքյանը պատասխանել է, որ այժմ գերիների հարցն անկախ քաղաքական հայացքներից բոլորի համար թիվ մեկ խնդիրն է. «Այդ անձի՝ մանիպուլացնելու արվեստը ես երբեք կասկածի տակ չեմ դրել: Նա դրանով օժտված է»:
News.am
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01