Հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1289 զանգ: Ծառայությունից հայտնում են, որ զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց պահեստավորման և ոչնչացման մասով ծառայությունը ստացել է 77 կանչ: ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնները ՌԴ ՊՆ սակրավորների հետ մեկտեղ շարունակում են Արցախի բնակավայրերը, լեռնաանտառային ու հարթավայրային գոտիները մաքրել հնարավոր սպառնալիքներից: Անցած շաբաթվա ընթացքում հրդեհի 16 դեպք է արձանագրվել: Այն հիմնականում բռնկվել է բաց տարածքում՝ չոր խոտածածկի այրվելու պատճառով: Բարեբախտաբար մահվան ելքով դեպքեր չկան: Արցախի հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին և ժամանակին կանխել աղետը: Նախորդ շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների մասին մեկ հաղորդում է ստացվել: Կա մեկ տուժած: ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը վերջինիս ցուցաբերել է առաջին օգնություն և տեղափոխել բուժհաստատություն: Շաբաթվա ընթացքում կենցաղային բնույթի 31 կանչ է ստացվել: Ծառայության բոլոր ստորաբաժանումները համապատասխան օգնություն և աջակցություն են ցուցաբերել Արցախի բնակիչներին: Ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ խմբերը բնակիչներին միաժամանակ տվել են համապատասխան խորհրդատվություններ: ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը անցած շաբաթվա ընթացքում թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում շարունակել են իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց արդյունքում 2020 թվ-ի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվ-ի հունվարի 17-ը հայտնաբերվել է 1238 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44