AԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի համաճարակաբան Էրիկա Պանը կոչ է արել դադարեցնել կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության պատվաստանյութի խմբաքանակի բաշխումը՝ հնարավոր ալերգիկ ռեակցիաների պատճառով, ասվում է տեղական առողջապահության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Հաղորդվում է, որ Կալիֆոռնիային Moderna-ի այս մատակարարումը իրականացվել է հունվարի 5-12-ը: Այս խմբաքանակից պատվաստանյութերի ավելի քան 330 000 դոզան բաժանվել է նահանգի 287 մատակարարներին: «Հնարավոր ալերգիկ ռեակցիաների սովորականից ավելի դեպքեր են գրանցվել` կապված հիվանդանոցում Moderna պատվաստանյութի որոշակի խմբաքանակի ներդրման հետ: 24 ժամվա ընթացքում մինչեւ 10 մարդ բժշկական օգնության կարիք է ունեցել»,- ասել է նա: Ինչպիսի ալերգիկ ռեակցիաներ են նկատվել հիվանդների մոտ, չի նշվում: Համապատասխան առողջապահական տեղեկատվությունը ներկայումս ուսումնասիրում են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը (CDC), Սննդամթերքի եւ դեղերի որակի վերահսկողության վարչությունը (FDA) եւ պատվաստանյութի արտադրողը: «Ելնելով ծայրահեղ զգուշությունից՝ մենք խորհուրդ ենք տալիս մատակարարներին օգտագործել պատվաստանյութի այլ մատչելի պաշարներ եւ կասեցնել Moderna-ի պատվաստանյութի 041L20A խմբաքանակի ներարկումը՝ մինչեւ CDC-ի, FDA-ի եւ Moderna-ի հետազոտությունների ավարտը»,- հավելել է համաճարակաբանը: Կալիֆոռնիայի իշխանությունների վերջին տվյալների համաձայն՝ նահանգում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի ավելի քան 2,9 միլիոն դեպք, մահացել է 33 300 մարդ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01