Գերմանիայում խիստ լոքդաունը ուժի մեջ կմնա մինչեւ փետրվարի 14: Այսպիսի որոշում է ընդունվել դաշնային հողերի ղեկավարների հետ կանցլեր Անգելա Մերկելի տեսակոնֆերանսի ժամանակ: SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տարբերակների տարածման պատճառով քննարկումը տեղի է ունեցել նախատեսված օրից գրեթե մեկ շաբաթ առաջ, փոխանցում է «Գերմանական ալիքը»:
Գործող սահմանափակումները պահպանվում են: Երկրում չեն աշխատում խանութները՝ մթերքի խանութների եւ դեղատների բացառությամբ, փակ են դպրոցները, մանկապարտեզները, վարսահարդարման, գեղեցկության սրահները եւ մարզադահլիճները, ինչպես նաեւ կինոթատրոնները, թանգարանները եւ թատրոնները:
Վարակի դեմ պայքարի միջոցներն ընդլայնվել են: Հիմա աշխատող խանութներում եւ հանրային տրանսպորտում անհրաժեշտ է կրել բժշկական դիմակներ (նախկինում քիթը եւ բերանը կարելի էր փակել շարֆով, թաշկինակով կամ համանման իրով): Գործատուներին հրահանգվել է հնարավորություններ գտնել հեռավար աշխատանքի ընդլայնման համար: Դրանից բացի, կշարունակեն փակ մնալ դպրոցները: Գերմանիայի բնակիչներին կոչ են արել շփումները հասցնել մինչեւ բացարձակ անհրաժեշտ նվազագույնի:
Գերմանիայում խիստ լոքդաունը գործում է 2020 թվականի դեկտեմբերի 16-ից: Իսկ 2021 թվականի հունվարի 5-ից այն շրջաններում, որտեղ 7 օրում հայտնաբերվում է 100 հազար բնակչի հաշվարկով վարակման ավելի քան 200 նոր դեպք, քաղաքացիների տեղաշարժը առանց հարգելի պատճառի սահմանափակվում էր բնակության վայրից 15 կմ շառավղով: Դրանից բացի, հանդիպել կարելի էր միայն մեկ մարդու հետ, որը չի բնակվում նույն տանը, կամ ազգականների շրջանակով, որոնք պատկանում են նույն տնային տնեսությանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01