Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը և իր դուստրերը շարունակում են իրենց երջանիկ շրջագայությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում։ Այս մասին գրում է politik.am-ը։ «Մոսկվան այս անգամ Աննա Հակոբյանի և իր երեխաների համար բացահայտվում է յուրովի։ Նրանք գուցե նախկինում էլ են այդ քաղաքում եղել, բայց հիմա էլիտար հյուրեր են, որ այցելում են ամենաթանկարժեք ռեստորաններ և հյուրանոցներ, շրջում են թիկնապահների ուղեկցությամբ և հասարակ քաղաքացիների նախանձով լի հայացքների ներքո։ «Մեդիապորտ» տելեգրամյալ ալիքն արդեն գրել էր, որ Աննա Հակոբյանը դուստրերի հետ հունվարի 13-ին «Արարատ Հայաթ» հյուրանոցից գնացել է Մոսկվայի ամենաէլիտար «Պուշկին» ռեստորան՝ հին նոր տարին տոնելու: Նրան ուղեկցել են անվտանգության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Փաշինյանի տիկնոջը սպասարկում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը՝ ողջ կազմով։ Այդ օրը ռեստորանում են եղել ազգությամբ հայ այլ այցելուներ, որոնք որոշակի մանրամասներ են ներկայացրել մեզ։ Նախ շատերի համար զարմանալի է եղել, թե ինչ է նշում Աննա Հակոբյանը, երբ իր ամուսնու ղեկավարությամբ պարտության է տարել Հայաստանը։ Շատերը զարմացած են եղել այն հանգամանքից, որ նույն օրը Շուշիում էլ Ալիևներն էին տոնում իրենց հաղթանակը։ Ներկաներին զարմացրել է նաև Աննա Հակոբյանի և իր շքախմբի ճոխ պատվերները։ Ըստ ականատեսների, Աննա Հակոբյանի սեղան մի քանի շիշ «Veuve Clicquot» («Կլիկոյի Այրի») շամպայն են մատուցել, որի մեկ շիշն արժե ավելի քան 340 դոլար և երկու շիշ «Chateau Margaux», որի մեկ շիշն արժե ավելի քան 1900 դոլար։ Մենք փորձեցինք կապ հաստատել Աննա Հակոբյանի գրասենյակի հետ՝ մեկնաբանություններ ստանալու նպատակով և որպեսզի ճշտեինք, թե ովքե՞ր են վճարել գերթանկարժեք այս ճաշկերույթի համար, արդյո՞ք այն կազմակերպվել է պետության հաշվին, բայց մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին»,- ասված է կայքի հրապարակած հոդվածում։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44