Արարատի մարզում 9 նոր շչակ է տեղադրվել, վերանորոգվել է 42-ը: Բնակչության ազդարարումն իրականացվում է լոկալ սկզբունքով: Այս մասին հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Համաձայն հաշվարկների՝ մարզի ողջ տարածքում ձայնածածկումն ապահովելու համար անհրաժեշտ է 142 էլեկտրաշչակ, որից 87-ն է առկա: 2021 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության արդյունքում նախատեսվում է ավելացնել էլեկտրաշչակների թիվը: Այս մասին զեկուցել է Արարատի մարզային փրկարարական վարչության պետը՝ մարզպետարանում կայացած նիստի ընթացքում՝ ամփոփելով նախորդ տարվա կատարված աշխատանքները: Արարատի մարզային Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների շտաբի պետերի հետ 2020 թվականին անցկացվել են հրամանատարական պատրաստության պարապմունքներ: Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ մարզային փրկարարական վարչությունը մարզպետարանի քաղաքաշինության վարչության և քաղաքային համայնքների ներկայացուցիչների հետ ուսումնասիրել և ճշգրտել է պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրման հաշվարկները, գրանցել առկա խնդիրները, իրականացվել են նկուղների մաքրման աշխատանքներ: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հանձնարարել է առավելագույն ուշադրություն դարձնել բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման գործողություններին, վերացնել թերությունները: Նիստի ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև Արարատի մարզպետը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության և Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ներկայացուցիչները: Նախարարը հորդորել է անցնել գործնական քայլերի, լինել հետևողական, որպեսզի կարողանան քաղպաշտպանության ոլորտում դրական տեղաշարժեր գրանցել:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44