Արցախում գործող ավտոգազալցակայաններում սեղմված գազի 5 դրամ գնաճը հիմնավորված է: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի ֆբ-յան էջից․ Հանձնաժողովը հիմնավորված է համարել ավտոգազալցակայանների կողմից իրացվող 1խ.մ սեղմված գազի 5 դրամ գնաճը՝ շուկայում գերիշխող դիրք ունեցող «Արցախգազ» ՓԲ ընկերության ներկայացրած 10 դրամ գնաճի փոխարեն «Սեղմված գազ» ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող «Արցախգազ» ՓԲ ընկերությունը 2021 թվականի հունվարի 8-ին դիմել է հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ընկերությանը պատկանող ավտոգազալցակայանների կողմից իրացվող 1խ.մ սեղմված գազի գինը 10 դրամ թանկացնելու նպատակով՝ պայմանավորված ԱՄՆ դոլարի փոխարժեքի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկմամբ: Հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 30-ի N 31-Ն որոշման համաձայն, ավտոգազալցակայանների կողմից ձեռքբերվող բնական գազի սակագինը հաշվարկվում է հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի մեծությունը: Հետևաբար, ՀՀ դրամի արժեզրկումն ուղղակիորեն ազդում է ավտոգազալցակայանների կողմից ձեռքբերվող բնական գազի սակագնի վրա: 2020 թվականի ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքի և 2021 թվականի հունվար ամսվա համար սահմանված ԱՄՆ դոլարի փոխարժեքի տարբերությունը կազմել է 36.04 դրամ: Իրականացված վերլուծության արդյունքում, Հանձնաժողովը հիմնավորված է համարել նշված տնտեսական պայմանների փոփոխության արդյունքում 1խ.մ. սեղմված գազի 5 դրամ գնաճը: Արդյունքում ընկերությունը հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից իրականացրած վերլուծությունը 2021թվականի հունվարի 20-ին 1խ.մ սեղմված գազի իրացման գինը բարձրացրել է 5 դրամով՝ նախկին 230 դրամի փոխարեն կազմելով 235 դրամ:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01