Երեկվանից համացանցի թիվ մեկ թեման դա ՀՀ նոր վարչապետ Կարեն Կարապետյանն էր: Ու թեման ոչ թե վարչապետի պաշտոնը կամ ուրիշ պաշտոնական բաներ էին, այլ հենց բուն Կարեն Կարապետյան մարդը:
Կիրթ, գրագետ, կանանց ու աղջիկների համար նաև սիմպատիչնի, ինչպե՞ս մտավ ԱԺ, ինչպե՞ս դուրս եկավ, ինչպե՞ս խոսեց և ի՞նչ խոսեց...Այ վերջին թեման ամենակարևորն է՝ ի՞նչ խոսեց Կարեն Կարապետյանը: Երկար - բարակ խոստումներ չտվեց: Դա արդեն լավ է, քանի որ 25 տարի է մենակ խոստումներ ենք լսում, բայց նաև ոչ մի կոնկրետ բան չասեց, դա արդեն վատ է , քանի որ կարող ենք կասկածել, որ պարոն Կարապետյանը դեռ չի իմանում կոնկրետ ինչ պետք է անի, բայց Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է մեկ ամիս առաջ իմանար , թե ինչ է անելու ինքը Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների համար:
Կարեն Կարապետյանը խոսեց ժամանակների մասին, իսկ ինչ ժամանակի մասին էր խոսում վարչապետը նույնիսկ իրեն հայտնի չէր: Մի բան սակայն պարզ է՝ Կարեն Կարապետյանի համար ժամանակը այս պահին շատ թանկ է: Շատ քիչ ժամանակ ունի պարոն Կարապետյանը վարչապետի պարտականությունները անթերի կատարելու համար: Շուտով Հայաստանի ամենակարևորը պաշտոնը կլինի հենց վարչապետի պաշտոնը , ճիշտ է ինձ չի թվում , որ այդ ժամանակ պարոն Կարապետյանը կմնա այդ աթոռին, բայց մինչև նոր կառավարության ստեղծումը մնացել են հաշված ամիսներ ու շատ, ահավոր շատ, անտանելի շատ աշխատանք:
Շատերը մեծ հույսեր են կապում Կարեն Կարապետյանի հետ, ես էլ մի քիչ վարաքվել եմ ընկերներիցս, բայց շատ քիչ հույս ունեմ: Եթե մոտակա ժամանակահատվածում նոր վարչապետը կադրային ջարդ չանի ու քարը քարի վրա չթողնի կառավարության շենքում, ապա մենք ունենալու ենք այն ինչ ունենք, ունեցել ենք ու դեռ երկար տարիներ ունենալու ենք:
Կասկած չկա, որ Կարեն Կարապետյանի անմիջական ղեկավարը լինելու է Պուտինը, բայց հուսանք նա Հայաստանը չի դարձնի Ռուսաստանի մարզերից մեկը: Տեղից էլ հիմա մի լավ օրի չենք: Չնայած Տիգրան Սարգսյանն էլ ավելի շատ եվրոպացիների սիրելի պաշտոնյա էր, բայց իրա օրով էլ մի երևելի բաների չենք հասել, հետո եկավ բնիկ հայաստանցի Հովիկ Աբրահամյանը , բայց մեկա էլի սենց մնացինք, հիմա էլ կապրենք կտեսնենք՝ մինչև առաջին նշանակումները:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34