Չինաստանը պատժամիջոցներ է կիրառել Միացյալ Նահանգների 28 քաղաքացու, այդ թվում` նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի նկատմամբ` Չինաստանի ներքին գործերին միջամտելու «խելահեղ գործողությունների» համար: Այս մասին հայտնում է REUTERS լրատվական գործակալությունը:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը տարածվել է չորեքշաբթի օրը, երբ տեղի էր ունենում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը՝ վերջ տալով Դոնալդ Թրամփի պաշտոնավարման շրջանին: Հայտնի է որ Թրամփի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները խիստ լարվել են:
Վերոնշյալ հայտարարության համաձայն, պատժամիջոցներ են կիրառվել նաև Թրամփի՝ առևտրի հարցերով նախկին խորհրդական Փիթեր Նավարոյի, ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ռոբերտ Օ’Բրայնի, Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով քարտուղարի նախկին օգնական Դեյվիդ Սթիլվելի, առողջապահության նախկին նախարար Ալեքս Ազարի նկատմամբ: Պաշտոնական Պեկինը պատժամիջոցներ է կիրառել նաև Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի նկատմամբ:
Նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների ենթարկված ԱՄՆ քաղաքացիները, ելնելով իրենց եսասիրական քաղաքական շահերից և Չինաստանի հանդեպ ունեցած նախապաշարմունքից և ատելությունից, անարգել են Չինաստանի և ԱՄՆ-ի ժողովուրդների շահերը:
Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերությունները վերջին տասնամյակների ընթացքում հասել են ամենացածր մակարդակին` Թայվանի, Հոնկոնգի, մարդու իրավունքների, կորոնավիրուսային համաճարակի, Հարավ-չինական ծովի, առևտրի և լրտեսության շուրջ ունեցած տարաձայնությունների հետևանքով:
Անցյալ տարի Չինաստանը պատժամիջոցներ էր կիրառել ԱՄՆ-ի ևս 11 քաղաքացիների նկատմամբ, այդ թվում` Հանրապետական օրենսդիրների, ի պատասխան չինացի պաշտոնյաների նկատմամբ Միացյալ Նահանգների կողմից կիրառված պատժամիջոցների:
Չինաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հուա Չունինգը կոչ է արել ԱՄՆ-ի նորընտիր վարչակազմին համատեղ ջանքերով վերականգնել երկկողմ հարաբերությունները` հավելելով, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը թշնաբար էր տրամադրված Չինաստանի նկատմամբ, ինչն էլ հանգեցրել է երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի:
Սակայն Միացյալ Նահանգների նորընտիր վարչակազմը, Չինաստանի նկատմամբ վերաբերմունքի հարցում, համակարծիք է նախորդ նախագահի հետ: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Պեկինից փախուստի դիմած մուսուլման ույգուրների ազատազրկումը ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություն է:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01