ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին կոչ է արել երկարաձգել միջուկային սպառազինության հիմնական համաձայնագիրը, որի ժամկետը լրանում է երկու շաբաթից պակաս ժամանակում, ապա ընդլայնել պայմանագիրը` ներառելով ավելի շատ սպառազինություններ եւ Չինաստանը, հաղորդում է Reuters-ը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից ստորագրված նոր СНВ-ի ժամկետը լրանում է փետրվարի 5-ին: «Մենք չպետք է հայտնվենք առանց միջուկային մարտագլխիկների սահմանափակումների իրավիճակում, եւ նոր СНВ-ի ժամկետը մի քանի օրվա ընթացքում կլրանա»,- Բրյուսելում լրագրողներին ասել է Սթոլթենբերգը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հասկացրել է, որ Մոսկվան պատրաստ է արագ գործել պակտը պահպանելու համար, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով ստորագրման պահին փոխնախագահ է եղել, նույնպես այն պահելու օգտին է արտահայտվել: Բայց Սթոլթենբերգը նաեւ ընդգծել է, որ «նոր СНВ պայմանագրի երկարաձգումը վերջը չէ, դա զենքի վերահսկումն ավելի ուժեղացնելու մեր ջանքերի սկիզբն է»: «Մենք պետք է ուղիներ փնտրենք սպառազինության ավելի շատ համակարգեր ընդգրկելու համար, համակարգեր, որոնք ենթակա չեն նոր СНВ-ին, եւ նաեւ Չինաստանը ներառելու համար, քանի որ Չինաստանն այժմ լրջորեն արդիականացնում է իր միջուկային զենքը, եւ ոչ միայն արդիականացնում, այլ նաեւ ընդլայնում է իր միջուկային հնարավորությունները»,- ասել է նա։
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44