ԵՄ-ն եւ Թուրքիան միմյանց կոչ են արել կոնկրետ քայլեր ձեռնարկել հարաբերությունների լավացման համար, գրում է Reuters-ը: Թուրքիան, որը մնում է ԵՄ-ին անդամակցության պաշտոնական թեկնածուն, չնայած լարվածությանը, բախվում է Հունաստանի հետ ածխաջրածինների հարցով վեճի պատճառով ԵՄ տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի: «Մենք ընդհանուր վիճակի լավացման վկան ենք դարձել»,-ասել է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ: Նույն տրամադրությունը եղել է նաեւ հունվարի 9-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի միջեւ տեսահամաժողովից հետ: Չավուշօղլուն հույս է հայտնել, որ ֆոն դեր Լյայենն ու Չառլզ Միշելը՝ Եվրոպական խորհրդի ղեկավարը, կայցելեն Թուրքիա Էրդողանի հրավերով: 2020 թվականը հատկապես բարդ էր Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ եւ հատկապես Ֆրանսիայի հետ հարաբերությունների համար, երբ Էրդողանը հրապարակավ հույս հայտնեց, որ ֆրանսիական քաղաքներում բողոքի ակցիաները կտապալեն նախագահ Էմանուել Մակրոնին: Հունաստանն ու Կիպրոսը, որոնց վճռականորեն պաշտպանում է Ֆրանսիան, ցանկանում են պատժել Թուրքիային վիճելի ջրերում նավթի եւ գազի հետախուզման համար, սակայն Գերմանիան եւ Իտալիան չեն ցանկանում որեւէ պատժամիջոց սահմանել Անկարայի դեմ: Թուրքիան հետ է կանչել նավերն ու մտադիր է վերսկսել Հունաստանի հետ բանակցությունները՝ չնայած նրան, որ ԵՄ-ն Անկարային մեղադրել է սադրաննքերի եւ հաշտեցման շրջանակում «շուն ու կատու» խաղալու մեջ:
Մարտին ԵՄ առաջնորդները կորոշեն՝ արդյոք պատժամիջոցներ կսահմանեն, թե՝ ոչ: Բրյուսելն Էրդողանին մեղադրում է տնտեսությունը, ժողովրդավարությունը փլուզելու, անկախ դատարաններն ու ԶԼՄ-ները ոչնչացնելու մեջ: Ակնկալվում է, որ այսօր Եվրախորհրդարանը կաջակցի բանաձեւին, որը կոչ է անում ազատ արձակել Սելահաթին Դեմիրթաշին՝ քուրդ քաղաքական գործիչ, ով ձերբակալվել էր 2016 թվականին ահաբեկչության մեջ մեղադրանքով: Սակայն Թուրքիան մնում է ԵՄ առեւտրի եւ ներդրումների համար խոշոր ուղղություն, ինչպես նաեւ ընդունում է մոտ 4 մլն սիրիացի փախստականների: ԵՄ-ն ձգտում է համաձայնեցնել փախստականների համար նոր միջոցներ 2022 թվականից, որպեսզի խոչընդոտի նրանց ժամանումը ԵՄ երկրներ:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34