Հայ ազգի մեջ թշնամիներ կարգել, պիտակավորել նախկին ներկա, անցյալ, ապագա, ապառնի եւ այլն, սրանք քաղաքական մեքենայություններ են՝ առանձին քաղաքական շահեր առաջ տանելու համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԲԴԽ անդամի թեկնածու, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին համարում է նախկին իշխանություն:
«Մենք գործում ենք բացառապես ապագային միտված գործողություններով, ներուժի հայտնաբերմամբ եւ օգտագործմամբ: Եթե այդ ներուժը լավն է, ապա օգտվում ենք դրանից: Մեքն փորձելու ենք բոլոր ուժերինն երգրավենք ազգային խնդիրների լուծման մեջ»,-ասաց նա:
Հարցին, թե Գագիկ Ջհանգիրյանի տարիքի հետ կապված խնդիր ինքը տեսնո՞ւմ է որպես ԲԴԽ անդամ, Տարոն Սիմոնյանն ասաց, որ այստեղ մասնագետների կարծիքները կիսվում են. «Իմ հետ շփված մասնագետների շրջանում այն կարծիքն է գերակայում, որ սահմանափակումները վերաբերում են հենց դատավորներին վերաբերող առանձին հոդվածներին եւ գիտնականներին վերաբերող առանձին հոդվածներին: Մասնագետների մեծ մասը գտնում է, որ այդ սահմանափակումը լայն չպետք է մեկնաբանել, պետք է մեկնաբանել ավելի նեղ: Դա նշանակում է, որ տարիքային սահմանափակումը վերաբերում է բացառապես դատավոր թեկնածուներին, այլ ոչ գիտնական թեկնածուներին»: Նա հավելեց, որ այստեղ այդուհանդերձ, օրենքի հստակեցման կարիք կա:
Ինչ վերաբերում է նրան, որ ԲԴԽ անդամի թեկնածու է նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայր Դավիթ Խաչատուրյանը, Տարոն Սիմոնյանն ասաց, որ այստեղ շահերի բախում չկա, դա կարող է լինել որոշումների կայացման ժամանակ. «Միայն փաստը, որ բարեկամներ են, դա դեռ բավարար չէ, որ պնդում արվի, որ դատավորը ապօրինի որոշումներ է կայացնելու»:
Հարցին, թե արդյոք Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպմանը հարցրել են, թե երեք հարկանի առանձնատունը ինչպես է գնել՝ լինելով պետական պաշտոնյա, Տարոն ՍԻմոնյանը պատասխանեց. «Բոլոր հետաքրքրող հարցերը տվել ենք, որոշ պատասխաններ բավարարել են, որոշ պատասխաններ չեն բավարարել; Քանի որ հանդիպումը խորհրդապահական է, ճիշտ չի լկինի հայդիպման բովանդակությունը բաց ներկայացնեմ»:
Նշենք, որ ԱԺ-ն այսօր ԲԴԽ երկու անդամների է ընտրում՝ թեկնածուներն են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը եւ ՀՔԾ պետի եղբայր Դավիթ Խաչատուրյանը:
news.am
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44