Հայտնի երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր You Should Know երգի տեսահոլովակը։ Այն հունվարի 22-ից հասանելի է YouTube սոցիալական ցանցում։ 2020 թվականի Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչը փաստում է՝ սա նրա առաջին բալլադն է։ Այս երգը նա գրել է Մարկ Ֆ․ Անգելոյի հետ։ Նրանք միասին ստեղծել են երաժշտությունը, իսկ Աթենան հեղինակել է երգի խոսքերը։ Պրոդյուսերն է DJ Paco-ն։ You Should Know երգը գրվել է 2016 թվականին, Աթենան այն կատարել է իր համերգների ընթացքում և մշտապես ցանկացել է այդ երգի համար հոլովակ նկարահանել։ Եվ վերջապես նրա ցանկությունն իրականություն է դարձել։ You Should Know-ն դինամիկ բալլադ է, որտեղ երգչուհին ներկայացնում է մի զույգի սիրո պատմությունը։
«Նրանցից մեկն իսկապես վիրավորված է այն վերաբերմունքից, որը ստանում է այդ հարաբերության արդյունքում։ Ասես նամակ է զգում իր սիրելիին՝ բացատրելով, թե ինչ է զգում։ Դրա իմաստը խորն է, և երգի եզրակացությունն այն է, որ մենք պետք է սիրենք և հարգենք ինքներս մեզ և երբեք չմնանք թունավոր հարաբերություններում, որոնցում չկա սեր, հարգանք և փոխըմբռնում: Մենք պետք է ամուր մնանք, մեզ բարձր դիրքավորենք և իմանանք մեր արժեքը: Մենք պետք է իմանանք, թե ինչպես փրկենք մեր հոգին»,-նշում է Աթենա Մանուկյանը։
Ինչ վերաբերում է երգի տեսահոլովակին, ապա պետք է նշել, որ Աթենա Մանուկյանը մասնակցություն է ունեցել You Should Know երգի տեսահոլովակի ռեժիսորական աշխատանքներում։ Նա հոլովակի ստեղծարար և արտ տնօրենն է։ Հոլովակի նկարահանման օրն Աթենան փորձում էր ամբողջովին զգալ երգը և լինել դերի մեջ, և նա բազմիցս արտասվել է նկարահանման ընթացքում: Նա նշում է, որ լաց լինելիս մտածում էր Հայաստանում տեղի ունեցած պատերազմի և պատերազմական տխուր իրավիճակների մասին, որոնք իրեն շատ տխրեցնում և վշտացնում էին:
19:33
18:42
18:25
18:02
17:57
17:42
17:38
17:21
17:03
16:51
16:42
16:35
16:26
16:06
15:52
15:36
15:29
15:12
14:58
14:39
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02