ARM | RUS |

Մեղրիի միջանցքի և այլ ենթակառուցվածքների վտանգները Սյունիքի համար

23.01.21 | 11:55

«Սյունիքի անվտանգությունը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում» թեմայով համաժողովին մասնակցած փորձագետները կարծում են, որ հունվարի 11-ի փաստաթղթով նախատեսված նոր ենթակառուցվածքների կառուցումը ո՛չ թե փոխշահավետ գործարք է, այլ կապիտուլյացիոն ակտի շարունակություն, որի իրագործման դեպքում կարող ենք նույնիսկ կորցնել Սյունիքը։ Նախատեսված ենթակառուցվածքների ռազմավարական վտանգները Թուրքագետ Վարուժան Գեղամյանը նշում է, որ հունվարի 11-ի փաստաթուղթը նախատեսում է Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին, և ապա Թուրքիային կապող մուլտիմոդալ (մի քանի մասից բաղկացած) ճանապարհի կառուցում, որը հետագայում կարող է լինել թե՛ ավտոճանապարհ, թե՛ գազատար և թե՛ նավթատար։ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն սկսել են այդ ուղղությամբ շինարարական աշխատանքները։ «Սա ըստ էության թուրք-ադրբեջանական վաղեմի երազանք հանդիսացող այն նույն Մեղրիի միջանցքն է, որի դեմ Հայաստանի ղեկավարները պայքարում էին շուրջ 100 տարի՝ քաջ գիտակցելով դրա բոլոր վտանգները։ Այդ իսկ պատճառով և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը մեծ ուրախությամբ ողջունում են այս պատմական համաձայնագիրը», - ընդգծում է Վարուժան Գեղամյանը։ Նախատեսվում է, որ այս միջանցքը հինգ տարի պետք է վերահսկվի Ռուսաստանի կողմից, այսինքն այն դուրս է գալու Հայաստանի վերահսկողությունից։ Իսկ ի՞նչ կլինի հինգ տարի հետո, երբ Ռուսաստանը դադարի այն վերահսկել, հարցնում են փորձագետները։ Ըստ նրանց՝ այդ միջանցքը, որը կառուցվելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, հեշտությամբ կարող է անցնել ադրբեջանա-թուրքական վերահսկողության տակ։ Վարուժան Գեղամյանը շեշտում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ամեն հնարավոր քայլ անելու են, որպեսզի իրենք ստանձնեն այդ նավթատարի կամ գազատարի անվտանգության ապահովումը, ինչը նշանակում է, որ այդ պատրվակով Սյունիքում կարող են տեղակայվել ադրբեջանական կամ թուրքական զորքեր։ «Սյունիքում թուրք-ադրբեջանական զորքերի հնարավոր տեղակայումը վտանգելու է Հայաստան-Իրան սահմանը և տեղափոխելու է պատերազմը Սյունիքի տարածք։ Մեծ հաշվով այս ենթակառուցվածքների կառուցումը հանգեցնելու է անդառնալի հետևանքների Հայաստանի պետականության և տարածքային ամբողջականության համար, քանի որ առանց Սյունիքի Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենալ չի կարող», - ասում է թուրքագետը։ Անդրադառնալով Նախիջևանի տարածքով Երևանից Սյունիք ճանապարհի կառուցման հեռանկարին՝ Վարուժան Գեղամյանը հավաստիացնում է, որ այս ճանապարհի անվտանգությունը հնարավոր չի լինելու երաշխավորել, քանի որ այն անցնելու է թշնամական Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանն էլ այն ցանկացած պահի կարող է փակել՝ օգտագործելով որպես լծակ Հայաստանի դեմ։ Բացի այդ, եթե այս ճանապարհը կառուցվի, այն չեզոքացնելու է Հյուսիս-հարավ ճանապարհի իմաստն ու նշանակությունը։ Մինչդեռ Հյուսիս-հարավը Հայաստանը Իրանի և Վրաստանի հետ կապող այն ռազմավարական ճանապարհն է, որը ապահովելու է ելք դեպի միջազգային առևտրային ուղիներ և շուկաներ, ընդհուպ մինչև Սև ծով (Փոթի և Բաթումի)։ Ինչ վերաբերում է համաձայնագրով նախատեսված այն ճանապարհին, որը ենթադրաբար Հայաստանը պետք է կապի Ռուսաստանին Ադրբեջանի տարածքով, ապա քաղաքագետ Հրանտ Միքայելյանը դա անիմաստ է համարում Հայաստանի համար։ Նախ, այսպիսի ճանապարհը կլինի մոտ 2,3 անգամ ավելի երկար քան ներկայումս Վրաստանով անցնող ճանապարհը, այն չի լինի անվտանգ և կպահանջի հսկայական ծավալի ներդրումներ, որոնք իրատեսական չեն։ Բացի այդ, պետք է հասկանալ, թե ինչն ենք տալիս այդ ճանապարհը ստանալու դիմաց․ այն ճանապարհները, որ ունեցել ենք մինչ այս, լրիվ բավարար են եղել Հայաստանի տնտեսության զարգացման համար, նկատում է Միքայելյանը։ «Մեծ հաշվով Հայաստանը այսպիսի ճանապարհի կարիքը չունի։ Այդ ի՞նչ է արտահանում կամ ներկրում Հայաստանը, որի համար ներկայիս ենթակառուցվածքները բավարար չեն», - հարցնում է քաղաքագետը։ Առկա և հնարավոր տնտեսական վտանգները Սյունիքի համար Հրանտ Միքայելյանը, նկարագրելով հետպատերազմյան տնտեսական իրավիճակը Սյունիքում, նշում է, որ այսօր արդեն իսկ որոշ արոտավայրեր և հանքեր, որոնք նախկինում կերակրում էին Սյունիքի բնակչությանը, անցել են թշնամու վերահսկողության տակ կամ գտնվում են սահմանագծին, ինչի հետևանքով ընկել է մարզի արտադրողականությունը, և տեղի բնակիչները զրկվել են իրենց եկամուտի աղբյուրից։ Նաև կարևոր նշանակություն ունեցող լճեր, գետեր և ջրամբարներ սահմանամերձ են դարձել, կամ անցել են ադրբեջանական կողմին, ինչը հարված է հասցրել մարզի ջրային անվտանգությանը։ Այս իրավիճակը իր հերթին կարող է նպաստել արտագաղթի, ինչը շատ վտանգավոր է Սյունիքի ապագայի համար։ Ժողովրդագրական գործոնը միշտ եղել և մնում է հայ-թուրքական հակամարտության կարևորագույն բաղադրիչներից մեկը, հիշեցնում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Նա նշում է նաև, որ թուրքական գործոնի ուժեղացման, հատկապես ռազմական ներկայության հաստատման պարագայում, Սյունիքում որևէ հայկական ներդրումներ չեն կարող լինեն։

«Փոխարենը, եթե բացվի հայ-թուրքական սահմանը, Թուրքիան, որպես տարածաշրջանի խոշորագույն երկիր, շատ արագ կարող է նվաճել հայկական շուկան՝ որպես տրամաբանական շարունակություն իր թշնամական քաղաքականության», - զգուշացնում է նա։ Սա պատկերացնելու համար բավական է նայել, թե ինչպես է Թուրքիան նվաճել Մերձավոր արևելքի տարբեր երկրների շուկաները՝ Իրաքի հյուսիս, Սիրիա, Բալկաններ և այլն։ Վրաստանի տնտեսությունը, որն ավելի լավ վիճակում է քան մերը, մեծ մասամբ արդեն իսկ կլանվել է թուրքական շուկայի կողմից, ընդգծում են փորձագետները։ «Թուրքական տնտեսական էքսպանսիայի արդյունքում մենք ազգային տնտեսություն ու տեղական արտադրանք այլևս չենք ունենալու և բոլոր հարցերում կախված ենք լինելու արտաքին ուժերից, այդ թվում Թուրքիայից, իսկ վերջինս տնտեսական լծակները կօգտագործի Հայաստանը մինչև վերջ տնտեսապես և քաղաքականապես կազմալուծելու համար», - ասում է Վարուժան Գեղամյանը։ Փորձագետների համոզմամբ՝ ենթակառուցվածքների նախատեսվող շինարարության և գործարկման արդյունքում կսկսվի Սյունիքի աստիճանական թուրքացումը, ինչը երկարաժամկետ կտրվածքում կհանգեցնի Սյունիքի հայաթափմանը։ Փորձագետները համակարծիք են, որ այս վիճակում Հայաստանը պատրաստ չէ սահմանների բացմանը և ավելի շատ տուժելու է քան շահելու։ Դրա վտանգները կարելի կլիներ առնվազն որոշ չափով մեղմել, եթե մասնագետների ներգրավմամբ մշակվեր հատուկ անվտանգային տնտեսական քաղաքականություն, սակայն ոչ մի այսպիսի աշխատանք ներկայումս չի տարվում։

Panorama.am


Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

17:27

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու համար պատրաստ են ամեն ինչի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու...

17:04

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․ Լուսանկար

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․...

14:03

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու...

17:59

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից. Միրզոյան

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից....

17:55

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու...

17:39

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը...

17:27

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք...

17:04

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի...

16:46

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

16:23

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան....

16:05

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել...

13:38

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման Թաթոյան

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման...

13:07

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի...

12:33

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ...

12:06

Փաշինյանը Վրաստամում է

Փաշինյանը Վրաստամում է

09:44

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են անդրադարձել

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են...

09:27

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․...

00:00

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44