Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր թելեգրամյան ալիքում գրառում է կատարել՝ հայտնելով, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շուտով Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու: Գրառումը՝ ստորև․
««Հայաստանը ես եմ»,- շատ շուտով կասի քաջ հայտնի տիկին Մակունցը, որին հատուկ արժանիքների համար, Նիկոլ Փաշինյանը որոշել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակել: Ինչպես այժմ է ընդունված ասել. «Մեզ թվում էր՝ հասանք հատակին, բայց հանկարծ ներքևից թակեցին»:
Նույնիսկ եթե ելնենք նրանից, որ Մակունցը վատ մարդ չէ, կասկած չկա, որ Մակունցը ոչ կոմպետենտ քաղաքական գործիչ է, ավելին՝ ապաշնորհ դիվանագետ և առհասարակ դիվանագետ չէ: Նրա անգրագիտության վկայությունն են արտաքին քաղաքական ձախողումները տարբեր մակարդակներում, այդ թվում՝ միջխորհրդարանական: Բայց հենց Մակունցին էր Նիկոլ Փաշինյանը վստահել ղեկավարել նախ մշակույթի նախարարությունը, իսկ հետո՝ իր խմբակցությունը: Մակունցը, որը հայտնի է որպես Նիկոլի անգլերենի ուսուցիչ, ունի միայն մեկ արժանիք՝ Նիկոլն անվերապահորեն հավատում է նրան: Այդ պատճառով, ուղարկելով նրան ԱՄՆ, նա որոշեց մի կրակոցով երկու նապաստակ սպանել. փրկել նրան խորտակվող նավից և օգտագործել նրան երկու գերտերությունների միջև սանձազերծվող կեղտոտ խաղում:
Նիկոլի թիմն ի վերջո դիմացավ մինչև Բայդենի պաշտոնակալումը: Որոշվել է Լիլիթ Մակունցին ուղարկել Պետդեպարտամենտի թխվածքաբլիթների հետևից, որոնց մասին այդքան երազում էին թավշյա հեղափոխականները: Նրանց թվում է, որ Հայաստանը, մեծ տերությունների շահերի բախման հանգույցում, կփրկի դիլետանտ Մակունցը: Նրա սպասվող նշանակումը հարված է ոչ միայն հայ-ամերիկյան, հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի հեղինակությանը, այլ նաև գուցեև մեր գոյությանը՝ որպես անկախ երկիր, որը, սա կանոն է, պետք է քաղաքականությունը կառուցի մեծ տերությունների շահերի հանգույցում, այլ ոչ թե դրանց հակասությունների վրա:
Երկու օր առաջ սորոսական շրջանակներին կարգադրվել է զարկ տալ հակառուսական հռետորաբանությանը և սիրախաղ սկսել ԱՄՆ-ի հետ: Մակունցին նշանակելու որոշումը կլինի պաշտոնականացումը, ինստիտուցիոնալացումն այն աշխարհաքաղաքական քաոսի, որում Նիկոլը ներքաշում է Հայաստանը:
Հ.Գ.
Ի դեպ, հիշեցնեմ. Նիկոլ Փաշինյանը երդվել է վերանայել դեսպանների պաշտոններում այն անձանց նշանակման պրակտիկան, որոնք կադրային դիվանագետներ չեն»։
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44