Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել չեղարկել Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները, հաղորդում է Tasnim-ը: Հոդվածում, որը հրապարակվել է Foreign Affairs ամսագրում, Զարիֆը մանրամասն նկարագրել է 2015-ի միջուկային գործարքի հարցով Իրանի դիրքորոշումն ու նոր վարչակազմից սպասվելիք քաղաքականությունը: «ԱՄՆ նոր վարչակազմը պետք է հիմքային ընտրություն կատարի: Վարչակազմը կարող է ընդունել իրեն նախորդած վարչակազմի անհաջող քաղաքականությունն ու շարունակել միջազգային համագործակցության եւ միջազգային իրավունքի անտեսման ուղին, կամ էլ կարող է հրաժարվել անցյալի անհաջող ենթադրություններից ու փորձել աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու հարգանքին: Նոր վարչակազմը կարող է փրկել միջուկային համաձայնագիրը, սակայն միայն այն դեպքում, եթե կարողանա դրսեւորել Վաշինգտոնի իրական քաղաքական կամքը: Վարչակազմը պետք է սկսի պատժամիջոցների անվերապահ չեղարկումից: Իր հերթին, Իրանը չեղարկել է դրույթների շտկման հարցով բոլոր միջոցները, որոնք ընդունել է միջուկային գործարքից Թրամփի դուրսբերումից հետո: Համաձայնագիրը ստորագրած մնացած կողմերի կորոշեն, թե արդյոք պետք է թույլ տան ԱՄՆ-ին վերադառնալ բանակցություններին, որոնցից ԱՄՆ-ն հրաժարվել է 2018 թվականին»,-նշել է Զարիֆը իր հոդվածում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01