Այս շաբաթ Եվրոպական Խորհրդարանն ընդունել է թվով երեք զեկույցներ, այդ թվում՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության (CFSP) և ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության (CSDP) տարեկան զեկույցները։ ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է այս երեք զեկույցները, որտեղ կարևոր հարցեր են բարձրացվում։ Օրինակ, CFSP-ն նախատեսում է, որ խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակը որոշելու գործընթացը պետք է ղեկավարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից և հիմնված լինի կարգավորման հիմնարար սկզբունքների վրա: Զեկույցը նաև ընդգծում է Արցախում հայ բնակչության և մշակութային ժառանգության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև հումանիտար օժանդակության տրամադրման հրատապ անհրաժեշտությունը։ Եվրոպական Խորհրդարանն ընդհանուր առմամբ նաև խստորեն քննադատում է Թուրքիայի կործանարար դերը պատերազմի ընթացքում, ինչպես նաև Սիրիայից օտարերկրյա ահաբեկիչների փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանին օժանդակելը։ Մեկնաբանելով զեկույցները՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը նշել է․ «Որպես կազմակերպություն, որն ակտիվորեն իրազեկվածության բարձրացման աշխատանքներ է իրականացնում Եվրախորհրդարանի անդամների շրջանում, մեզ համար պարզ է, որ խորհրդարանականների ճնշող մեծամասնությունը, ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, շատ լավ գիտի, թե ովքեր են ագրեսորները: Եվրախորհրդարանականներից շատերը նաև հրապարակավ պահանջել են խիստ և կոնկրետ միջոցներ ձեռնարկել այս երկրների դեմ։ Բայց, ցավոք, մենք ականատես ենք լինում Եվրոպական խորհրդարանի և ԵՄ գործադիր իշխանության մարմինների միջև խիստ անջրպետված դիրքորոշումների: Դա պարզ դարձավ Եվրախորհրդարանի լիագումար նիստերի ընթացքում, 2020 թվականի հոկտեմբերին, երբ պատերազմը դեռ մոլեգնում էր Ղարաբաղում: Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես եկան խիստ և քննադատական ելույթներով ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելի ներկայությամբ: Բայց բառերը կշիռ են ստանում, երբ դրանց հետևում են բովանդակային և համապատասխան գործողություններ: Եվրոպական հանձնաժողովը և կառավարությունները պետք է միջոցներ ձեռնարկեն, երբ ընտրված խորհրդարանականները մտահոգություններ են հայտնում: Հակառակ դեպքում, դա հանգեցնում է հիասթափության, առաջացնում է հարցեր արժանահավատության և ցավոք նաև մարդու իրավունքների ու արժեքների պահպանման վերաբերյալ, ինչով Արևմուտքը հպարտանում է: Այս իմաստով դեռ կա ճանապարհ, որը թույլ է տալիս փոքրացնել խոսքերի և գործողությունների միջև եղած անջրպետը»։ Իբրև եվրոպահայ կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը շարունակելու է այս ուղղությամբ աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով Լեռնային Ղարաբաղի բնիկ հայկական բնակչության հիմնական իրավունքները։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34