Այս պատերազմը կանխորոշված չէր, և այս պատերազմում կարելի էր հաղթել, առնվազն կարելի էր ավարտել «նիչյա»-ով»: Իսկ այն, ինչ ասում է նախկին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ինքնաարդարացման խղճուկ փորձ է: Եթե ինքնասիրություն, թասիբ և նման հասկացությունները ծանոթ լինեին, Դավիթ Տոնոյանը հիմա ինքնասպան եղած կլիներ, որովհետև ղեկավարել է մի զինված ուժեր, որը կապիտուլյացվել է, խայտառակ պարտություն է կրել: Մարդիկ իրենց զավակներին վստահել են, իսկ Դավիթ Տոնոյանը նրանց վերադարձրել է՝ դագաղների մեջ դրած»,- «Հայելի» ակումբում մամլո ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը:
Նրա խոսքով՝ այս պատերազմը վերջին 100 տարում հայ ժողովրդի ամենամեծ խայտառակ պատմությունն է:
«Պատասխանատվություն կրողներից մեկը Դավիթ Տոնոյանն է: Ինքն է արել Սու-30-ների գործարքը, որ հետո պարզվեց՝ հրթիռներ չունի, ու Ռուսաստանը նույնիսկ իրավունք չունի մատակարարելու: Լավ կլինի՝ Դ.Տոնոյանը հիմիկվանից սկսի պատմել, թե Նիկոլ Փաշինյանի նման դավաճանն ի՞նչ դավաճանական հանձնարարություններ է տվել անձամբ իրեն, և ինչպես է ինքը դա կիրառել»,- նշեց Միհրան Հակոբյանը:
Անդրադառնալով պատգամավորներին՝ ասաց. «ԱԺ դահլիճում գտնվող բոլոր պատգամավորներն անխտիր ունեն ինքնասիրության, արժանապատվության լրջագույն ճգնաժամ: «Փաստ է, որ Արարատ Միրզոյանը «Օմեգա» ծածկանվան տակ գործող ԱԱԾ գործակալ է եղել, հրապարակվել է փաստ, որ երկակի գործակալ է եղել ու, եթե ԱԺ պատգամավորի համար նորմալ է, որ նստած է մի թուրքի գործակալի ենթակայության ներքո, առնվազն տղամարդկային արժանապատվության, ինքնասիրության պակաս ունի: Անդրադառնանք իրենց ընդդիմադիր կոչողներին. եթե շարունակում են այդ խաղի կանոններով խաղալ, երբ իմացել են փաստի մասին, մի թուրքի գործակալ էլ իրենք են: ԱԺ ոչ մի պատգամավոր ոչ մի գործընթաց չի ուզում սկսել: Բա ի՞նչ մտածի ժողովուրդը»,- նկատեց քաղաքական գործիչը:
Խոսելով Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու լուրերի մասին՝ Միհրան Հակոբյանն ասաց. «Թե ԱՄՆ-ում ում դեսպան կնշանակի Փաշինյանը՝ կարծում եմ, որ մեզ, հանրությանը, որևէ մեկին չպետք է հետաքրքրի, որովհետև սա արդեն վերջացած իշխանություն է: Պետք է մտածել մեկ բանի մասին՝ մենք ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, եկեք մտածենք՝ ոնց ենք ստեղծում պետություն: Այդ պետության մեջ Փաշինյանն ու իր հանցագործ ստահակների բանդան տեղ չունեն»:
Անդրադառնալով 1,2 միլիոն դոլարով System of a Down-ի՝ Հայաստանում կայացած համերգի մասին՝ քաղաքական գործիչը նկատեց.
«Փողը դնեն ջեբները, գան հայրենասեր խաղա՞ն: Սերժ Թանկյանը խոստացել էր, որ Երևանում պետք է բնակարան գնի: Գնե՞ց: Սերժ Թանկյանն ու Արսինե Խանջյանն այս ամբողջ ողբերգության մեջ կարևոր խորհրդանիշ են: Նրանց պետք է դարձնել սուտ խոսելու և լկտիության խորհրդանիշ»:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44