ԵԽԽՎ-ն նախօրեին ընդունեց Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացի զեկույցը (2020 թ. հունվար-դեկտեմբեր), որում ներկայացվում է ԵԽ մի շարք անդամ երկրների, այդ թվում Հայաստանի վերաբերյալ զարգացումները։ Նշվում է, որ Մոնիտորինգի կոմիտեն հետևել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնկված ռազմական գործողությունների հետ կապված զարգացումներին: Այն նախաձեռնել է թեմայի շուրջ ընթացիկ բանավեճ, կազմակերպել է մտքերի փոխանակություն երկու կողմերի խորհրդարանականների մասնակցությամբ, և Հայաստանի և Ադրբեջանի հարցերով դիտորդական զեկուցողները հանդես են եկել հակամարտության խաղաղ կարգավորման կոչերով: Վեհաժողովը ողջունում է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, ոստիկանության ուժերի բարեփոխման 2020-2022 թվականների ռազմավարության ընդունումը, որը նախատեսում է ստեղծել նոր ՆԳ նախարարություն, քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունը բարձրացնելու Հայաստանի ԱԺ հայտարարած մտադրությունը և Եվրոպայի խորհրդի Լանցարոտեի կոնվենցիայի վավերացումը։ Միևնույն ժամանակ, վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում՝ առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը լիարժեք հաշվի առնելու՝ ՀՀ Սահմանադրական դատարանի կազմի արագ փոփոխությունների հետ կապված։ Այն նաև մտահոգություն է հայտնել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո ինստիտուցիոնալ շենքերի գրոհի և Ազգային ժողովի նախագահի դեմ ֆիզիկական ագրեսիայի հետ կապված։ Վեհաժողովը Հայաստանին կոչ է անում շարունակել հետևել իր ընտրած ժողովրդավարական ուղուն և լուծել քաղաքական ճգնաժամը, որը հաջորդեց եռակողմ հայտարարության ստորագրմանը՝ ժողովրդավարական պետության շրջանակներում, որը հարգում է օրենքի գերակայությունը: Վեհաժողովը նաև Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությունը։ Այն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում հնարավորինս արագ կյանքի կոչել հումանիտար հարցերին վերաբերող եռակողմ հայտարարության դրույթները, նշելով, որ ներգրավված բոլոր կողմերն անմիջապես գործի դրեն ռազմագերիների և մարմինների փոխանակումը, հարգեն մշակութային ժառանգությունը։ Այն մոնիտորինգի հանձնաժողովին հրավիրում է ուսումնասիրելու ուղիներ՝ խորհրդարանական մակարդակով նպաստելու խաղաղ գործընթացին։ Վեհաժողովն իր լուրջ մտահոգությունն է հայտնում այս հակամարտության ընթացքում բոլոր կողմերի կողմից մարդասիրական և մարդու իրավունքների օրենսդրության խախտումների մասին հաղորդագրությունների և մեղադրանքների, ինչպես նաև որոշ կրոնական վայրերի ու հուշարձանների վնասման, ինչպես նաև մասնավոր սեփականության ոչնչացման մասին, և ակնկալում է, որ այդ զեկույցները լիարժեքորեն կհետաքննվեն և տեղի ունեցած ցանկացած խախտում կվերացվի ու հանցագործները կենթարկվեն պատասխանատվության:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01