Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի կառավարություններ և կադրեր չկան, կա ՀՀԿ միասնական թիմ, որի առաջնորդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց, որ Գործադիր մարմնի նիստը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադարձ է կատարվել ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկին, ներկուսակցական խնդիրներին, քննարկել են համակարգային փոփոխությունների շարունակականությանն առնչվող և այլ հարցեր:
Հարցին՝ քննարկվե՞լ են կառավարությունում փոփոխությունների հարցեր, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Բնականաբար, կլինեն փոփոխություններ», բայցև խուսափեց ուղիղ պատասխանից՝ նշելով, որ ժամկետներ դեռևս կան:
«Օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում կներկայացվեն ապագա թեկնածուները, մանավանդ որ՝ քանի դեռ քննարկումները շարունակվում են, անուններ հրապարակելը կոռեկտ չէ:
Հարցին էլ, թե Հովիկ Աբրահամյանի կադրերը լինելու ՞ են Կարեն Կարապետյանի կառավարությունում, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Ուզում եմ տեղեկացնել, որ չկան Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի ... և այլ կադրեր, կա Հանրապետական կուսակցության միասնական թիմ։ Թե՛ Տիգրան Սարգսյանի, թե՛ Հովիկ Աբրահամյանի, թե՛ Կարեն Կարապետյանի կառավարությունը, մենք բոլորս մեկ քաղաքական թիմ ենք, որն ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյան»:
Շարմազանովը կրկին ընդգծեց, որ ինչպես Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարության ամբողջական պատասխանատուն եղել է ՀՀԿ-ն, այդպես էլ Կարեն Կարապետյանի կաբինետի պատասխանատուն է:
Սակայն նորանշանակ վարչապետն, ըստ Շարմազանովի,Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի կառավարություններ և կադրեր չկան, կա ՀՀԿ միասնական թիմ, որի առաջնորդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց, որ Գործադիր մարմնի նիստը վարել է նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադարձ է կատարվել ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկին, ներկուսակցական խնդիրներին, քննարկել են համակարգային փոփոխությունների շարունակականությանն առնչվող և այլ հարցեր:
Հարցին՝ քննարկվե՞լ են կառավարությունում փոփոխությունների հարցեր, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Բնականաբար, կլինեն փոփոխություններ», բայցև խուսափեց ուղիղ պատասխանից՝ նշելով, որ ժամկետներ դեռևս կան:
«Օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում կներկայացվեն ապագա թեկնածուները, մանավանդ որ՝ քանի դեռ քննարկումները շարունակվում են, անուններ հրապարակելը կոռեկտ չէ:
Հարցին էլ, թե Հովիկ Աբրահամյանի կադրերը լինելու ՞ են Կարեն Կարապետյանի կառավարությունում, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Ուզում եմ տեղեկացնել, որ չկան Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի ... և այլ կադրեր, կա Հանրապետական կուսակցության միասնական թիմ։ Թե՛ Տիգրան Սարգսյանի, թե՛ Հովիկ Աբրահամյանի, թե՛ Կարեն Կարապետյանի կառավարությունը, մենք բոլորս մեկ քաղաքական թիմ ենք, որն ունի մեկ առաջնորդ՝ Սերժ Սարգսյան»:
Շարմազանովը կրկին ընդգծեց, որ ինչպես Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարության ամբողջական պատասխանատուն եղել է ՀՀԿ-ն, այդպես էլ Կարեն Կարապետյանի կաբինետի պատասխանատուն է:
Սակայն նորանշանակ վարչապետն, ըստ Շարմազանովի, կունենա լուրջ ազատություններ՝ կյանքի կոչելու այն գաղափարները, որոնց համար նշանակվել է վարչապետ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55