Կարծում եմ՝ ոչ բոլորն են խորը պատկերացնում, թե մենք ինչ վիճակում ենք. նախորդ պատերազմում ժողովուրդը գիտեր, թե ինչ է տեղի ունենում ռազմաճակատում եւ մենք հաղթեցինք, այս պատերազմն այդպիսին չէր: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, Արարատի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ադրբեջանը պատրաստվում էր հաղթելու, մենք պատրաստվում էինք պարտվելու: Հենց 2018 թվականից սկսվեց բանակի ջարդը, կոռուպցիայի անվան տակ սկսեցին մտնել, տարբեր գեներալների ձերբակալել, քրեական գործեր հարուցել, կոտրեցին ամբողջ Ղարաբաղի ղեկավարությունը, դուրս մղեցին գեներալներին: Եվ բանակի ներսում արդեն անվստահություն մտավ:
Հաջորդ քայլը, որ կազմակերպում էր մեզ պարտության տանելու, բանակի արդիականացումն էր: 2016-ին Ադրբեջանը փորձեց հարձակվել, եւ հասկացավ, որ իր դիմաց կանգնած է այն բանակը, որից ինքը պարտվել է 1994-ին եւ կանգնեցրեց պատերազմը: Մենք մեր հերթին հասկացանք, թե հաջորդ պատերազմին մեզ ինչ է սպասվում, այդ թռչող սարքերը, նոր տեխնոլոգիաները, բայց այդ ուղղությամբ ոչինչ չարվեց: Այն ցուցակով, որով դիմել էինք Ռուսաստանին, թե ինչ զենքեր ենք ուզում գնել, նախկին իշխանությունների օրոք այդ ցուցակում գրված էր «ՏՈՌ»-երը, այսինքն այն սարքերը, որոնք պետք էին ԱԹՍ-ները ոչնչացնելու համար: Դա ջնջվեց, դրա փոխարեն առան խաղալիք ինքնաթիռներ: Այդ ինքնաթիռները ոչ մի օգուտ չունեին պատերազմի ժամանակ եւ այդպես էլ չօգտագործվեցին: Պատերազմի ժմանակ հոկտեմբերի 3-ին Ֆրանսիան մեզ առաջարկեց, որ կարող է տրամադրել զենք, որի միջոցով կարող ենք պայքարել այդ ԱԹՍ-ների դեմ: Մենք հրաժարվեցինք: Հոկտեմբերի11-ին Ֆրանսիան նորից առաջարկեց, մենք հրաժարվեցինք:
ՊՆ նախարարն ասում է, որ կանոնավոր չէինք կարողանում կառավարել բանակը: Ճիշտ է, բանակ ունենալով սկսեցինք կազմակերպել ջոկատներ, ինչից դուրս էինք եկել. ՄՈԲ ռեսուրսը տանում թողնում էին անտառում, ասում՝ ձեզնից մեկը հրամանատար է ու թողնում, գնում էին»,-ասաց Վազգեն Մանուկյանը, նա համոզմունք հայտնեց, որ սա պատերազմ չէր, սպանդանոց էր. «Մարդկանց տանում էին սպանելու ու սպանեցին: Ավելի շատ մարդ զոհվեց, քան հաղթանակի համար: Գաղտնի բանակցություններ էին վարում, որի պատճառով Շուշին հանձնեցին թշնամուն: Ռուսաստանը նմի քանի անգամ առջարկեց պատերազմը կանգնեցնել, չհամաձայնվեցին: 4-րդ օրը ԳՇ պետը, Արցախի ղեկավարությունն առաջարկում էին պատերազմը կանգնեցնել, գնալ զիջումների, բայց չհամաձայնեցին: Սա դիտավորյալ պարտված պատերազմ էր, որի նպատակը Արցախից ազատվելն էր»:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01