Թուրքիայում աջակողմյան ուժ և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ բռնագրավված Շուշիում կառուցվելու է ազգայնական դպրոց։ Այս մասին գրում է ադրբեջանական toplum․tv-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին: Բահչելին ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրականորեն են արձագանքել Շուշիում ազգայնական դպրոց կառուցելու իր առաջարկին: «Ինչպես ես ասացի հունվարի 16-ին, եթե նախագահը համաձայնի, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնի, ես Շուշիում «Գորշ Գայլերի» (Ulkucu Hearths) 9-ամյա դպրոց կառուցելու ծրագիր ունեի: Ես ասացի, որ դպրոցի հիմքը դրվելու է հունվարին: Շուշիում դպրոց կառուցելու մեր նախագիծը համարվել է տեղին: Պարոն Նախագահ, ես շնորհակալ եմ», - ասել է Բահչելին: Եվ սա այն դեպքում, երբ ծայրահեղական գաղափարախոսության, հայերի նկատմամբ բռնությունների ու ատելության հիմքով վերջերս Ֆրանսիան արգելեց «Գորշ գայլերի» գործունեությունը երկրում։ Գերմանիայի խորհրդարանն ընդունել է «Գորշ գայլերի» գործունեությունն արգելելու մասին առաջարկը: Վերջին շրջանում Եվրոպայում «Գորշ գայլերի» հետևորդները վանդալիզմի են ենթարկում հայկական հուշարձանները, սպառնալիքներ գրում նրանց տների դիմաց։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44