Իսրայելի զինծառայողները հոլոքոստ վերապրած Երուսաղեմի բնակիչներին բաժանել են գեներատորների, ծածկոցների եւ տաք իրերի հավաքածուներ։ «Մեզ կանչել են Երուսաղեմ՝ մունիցիպալիտետին օգնելու համար: Մեր առաքելություններից մեկը եղել է հոլոքոստ վերապրած տարեց մարդկանց օգնելը: Մենք օգնել ենք տաք իրեր բաժանել: Դա շատ հուզիչ էր»,-ՌԻԱ Նովոստիին պատմել է Թիկունքի ծառայության մայոր Պավել Բելովը: Նա նշել է, որ «այժմ, երբ Երուսաղեմում եղանակը կտրուկ ցրտել է, դա եւս ինչ-որ կապ է նման մարդկանց հետ. տաք իրերն օգնում են, բայց դա խորհրդանշան է, որ նրանց մասին չեն մոռանում»: «Ես կարծում եմ, որ նրանց համար դա կարեւոր հանդիպում էր: Տարեցներն արդեն վաղուց կարանտինի մեջ են, եւ ահա նրանք կարողացան տեսնել համազգեստով մարդկանց: Ես իմ տատիկից գիտեմ, որը նույնպես վերապրել է հոլոքոստը, թե ինչ բան է նրա համար իսրայելական բանակի զինվոր տեսնելը: Ես կարծում եմ, որ նրանց կջերմացնեն ոչ միայն իրերը, որոնք մենք բերել ենք, այլ նաեւ զինվորին տեսնելու հնարավորությունը: Նրանց ժպիտները, ջերմությամբ լի աչքերը…Մեզ համար դա մեծ պատիվ էր»,-հավելել է մայորը: «Հոլոքոստը վերապրած այս տարեց մարդկանց շնորհիվ է, որ կա մեր պետությունը, ուժեղ բանակը»,-ասել է Բելովը: «Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը նշում են հունվարի 27-ին: 1945 թվականին այդ օրը Կարմիր բանակը ազատագրեց «Աուշվից» (Օսվենցիմ) մահվան ճամբարը: «Աուշվից-Բիրկնաուն» եղել է ոչնչացման խոշորագույն նացիստական ճամբարը, ուստի դարձել է Հոլոքոստի գլխավոր խորհրդանիշերից մեկը: Շուրջ 1,4 մլն մարդ , որոնցից 1,1 միլիոնը՝ հրեաներ, Աուշվիցում զոհվել են 1941-1945 թվականներին: 1947 թվականին նախկին համակենտրոնացման ճամբարի տեղում ստեղծվել է թանգարան: 1979 թվականին այն ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01