Իտալիայի Մոնտիկիարի քաղաքի հիվանդանոցներից մեկում աշխատող բժիշկ Կառլո Մոսկան կասկածվում է կորոնավիրուսով հիվանդների սպանության մեջ՝ մահճակալների ազատման համար: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով իտական Brescia Today պարբերականին, քննության տվյալներով՝ բժիշկը «Քովիդ-19»-ով հիվանդներին միտումնավոր կերպով շնչառությունը դժվարացնող դեղամիջոց է ներարկել: Նրա գործողությունների արդյունքում երկու հիվանդ է մահացել: Դրանցից մեկի դեպքում դիահերձումը ցույց է տվել հիվանդի օրգաններում և հյուսվածքներում դեղամիջոցի առկայությունը, որը չափաբաժնի խախտման պարագայում կարող էր հանգեցնել նրա մահվան: La Repubblica պարբերականն, իր հերթին, գրում է, որ Իտալիայում մոլեգնող համավարակի ընթացքում Մոսկան կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում է եղել: Ինքը բժիշկը նշել է, որ «յուրաքանչյուր հերթափոխ պայքար էր հնարավորինս շատ կյանքեր փրկելու համար»: Սակայն Բրեշիայի դատակազության մեղադրանքն առնվազն երկու մարդու սպանության մեջ կարող է գլխիվայր շուռ տալ նրա հերոսական պայքարի պատմությունը: Շարժառիթները, թե ինչու է բժիշկը սպանել հիվանդներին, դեռևս պարզ չեն: Գործի նյութերին կցվել է բուժքույրերի նամակագրությունը, որում նրանք կասկած էին հայտնում, որ բժիշկը հիվանդներին սպանել է բուժհաստատությունում մահճակալների ազատման համար: Ներկա պահին բժիշկը տնային կալանքի տակ է գտնվում և սպասում է դատավարությանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01