Forbes ամսագիրը հրապարակել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաների»` վարձակալությունից ամենաբարձր եկամուտ ստացող ընկերությունների ցուցակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Առաջին տեղը զբաղեցրել է Գոդ Նիսանովի եւ Զարախ Իլիեւի «Կիեւսկայա պլոշչադ»-ը:
Պարբերականի համաձայն` 2020 թվականին ընկերությունն ավելի քան 1.2 միլիարդ դոլար է վաստակել վարձակալությունից: Ընկերության խոշորագույն օբյեկտներից են «Ֆուդ Սիթի» սննդի մեծածախ եւ մանրածախ կենտրոնը եւ «Եվրոպեյսկի» առեւտրի եւ զվարճանքի համալիրը: Երկրորդ տեղում Սամվել Կարապետյանի «Տաշիր» խումբն է` 585 միլիոն դոլար եկամտով վարձակալությունից: Ընկերության հիմնական օբյեկտներն են Դմիտրովսկոյե մայրուղու վրա գտնվող «Ռիո» առեւտրի կենտրոնը, Kvartal West բազմաֆունկցիոնալ համալիրը եւ Novotel Moscow City հյուրանոցը: Առաջատարների եռյակը եզրափակում է Միխայիլ եւ Սաիտ-Սալամ Գուցերիեւների «Սաֆմար»-ը: Խմբի եկամուտը 460 միլիոն դոլար է կազմել: «Սաֆմար»-ին են պատկանում Moscow Mariott Grand եւ «Նացիոնալ» հյուրանոցները, Kaleidoscope առեւտրի կենտրոնը, ինչպես նաեւ` գրեթե մեկուկես միլիոն քառակուսի մետր պահեստային տարածք: Վարկանիշի նորեկներն են Վլադիմիր Եվտուշենկովի «Սիստեմա»-ն` 90 միլիոն դոլար եկամուտով եւ RAMO-M խումբը` 65 միլիոն դոլարով: Forbes-ում պարզաբանել են, որ հաշվի են առել միայն ընկերությունների` վարձույթից ստացված եկամուտը: Տարածքները, որոնք ռանտյեներն օգտագործում են իրենց սեփական կարիքների համար, հաշվի չեն առնվել:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44