Իսպանիայի Կաստիլիա ի Լեոնի Ինքնավար Մարզի կառավարությունը կարգադրել է ավելի քան հազար ազնվաքիս ոչնչացնել՝ այդ կենդանիների բուծման ֆերմայում նոր կորոնավիրուսով վարակում հայտնաբերելու պատճառով: Այդ մասին ասված է տարածաշրջանային նախարարների կաբինետի՝ հունվարի 27-ին տարածված մամուլի տեղեկագրում: «Ամերիկյան ազնվաքիսների (բուծման) ֆերմաներում SARS-CoV-2-ի կանխարգելման, դիտարկման եւ վերահսկման ծրագիրը թույլ տվեց այդ վիրուսով վարակում հայտնաբերել (…) Ավիլայի նահանգում»,- նշել են ինքնավարության նախարարների կաբիենտում: Դրա հետեւանքով տարածաշրջանի իշխանությունները որոշել են ոչնչացնել ֆերմայում բնակվող 1 010 ազնավաքիսները: Դա արդեն Իսպանիայում կորոնավիրուսի երրորդ բռնկումն է ազնվաքիսների բուծման ֆերմայում: Առաջինն արձանագրվել է Տերուելի նահանգում (Արագոնի Ինքնավար Մարզ), երկրորդը՝ Գալիսիայում: Ավելի վաղ ազնվաքիսների բուծման տնտեսություններում կենդանիների վարակում է հայտնաբերվել մի շարք երկրներում: Դանիայի իշխանությունները որոշել են կենդանիների ֆերմաներում ոչնչացել բոլոր ազնվաքիսներին՝այդ կենդանիներից մուտացիայի ենթարկված վիրուսով մարդկանց վարակվելու վտանգի պատճառով: Ազնվաքիսների հիվանդանալու դեպքերի մասին հայտնել են Հունաստանի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի իշխանությունները: Այդ մասին տեղեկատվություն է ստացվել նաեւ Լեհաստանից եւ Լիտվայից: Կորոնավիրուսի հարուցած հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի վերջին Կենտրոնական Չինաստանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին այն ճանաչել է համավարակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44