Մոսկվայի քաղաքային դատարանը կրկին չի կարողացել երդվյալների կոլեգիա ընտրել՝ նրանց մասնակցությամբ քննելու Խաչատուրյան ավագ քույրերի գործը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղջիկներից մեկի փաստաբան Ալեքսեյ Պարշինը: Նա հայտնել է, որ դատական նիստը հետաձգվել է եւ նշանակվել փետրվարի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին: Սա երդվյալներ ընտրելու վերցերորդ փորձն էր։ Նախկինում ընտրությունը տեղի չէր ունեցել նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելու հետեւանքով տուժած կողմի չներկայանալու պատճառով: Հիշեցնենք, որ Միխայիլ Խաչատուրյանը սպանվել էր 2018-ի հուլիսի 27-ին։ Երեք դուստրերը իրենց հորը դանակի եւ մուրճի բազմաթիվ հարվածներ էին հասցրել: Քննությամբ հաստատվել է, որ հանցագործության դրդապատճառը անձնական անբարյացակամությունն էր՝ պայմանավորված երկար ժամանակ նրանց պատճառված ֆիզիկական եւ հոգեկան տառապանքներով։ Քննությունն աղջիկների գործողությունը որակել է որպես նախնական համաձայնությամբ մարդկանց խմբով սպանություն։ Ընդ որում հիմնական գործից առանձնացված են կրտսեր քրոջ վերաբերյալ նյութերը, քանի որ նա փորձագետների կողմից նրան մեղսագրվող հանցագործության պահին անմեղսունակ է ճանաչվել։ ՔԿ-ն պնդում է, որ նրա նկատմամբ պետք է կիրառել բժշկական բնույթի միջոցներ, քանի որ նա հարկադիր բուժման կարիք ունի։ Նրա վերաբերյալ գործը քննվում է Բուտիրսկու դատարանում փակ ռեժիմով։
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44