ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը փետրվարի 4-6-ը կայցելի Մոսկվա, որի ընթացքում պլանավորում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները, համավարակի դեմ պայքարը, Լեռնային Ղարաբաղում իրադրության հետագա կայունացումը, իրանական միջուկային գործարքը, Ուկրաինայի հետ հակամարտությունը, Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունը: ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տարածած հայտարարությանը հղումով գրում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ «Բորելը կքննարկի Ուկրաինայում և հարևան երկրներում Ռուսաստանի գործողությունները, իրանական միջուկային գործարքի իրականացման կարևորությունը, կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը, կլիմայի փոփոխությունը և այլ հարցեր»։
Նշվում է նաև, որ Բորելը կքննարի «ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը, ձերբակալությունը»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն, իր հերթին, հայտնել էր, որ Սերգեյ Լավրովը փետրվարի 5-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Ժոզեպ Բորելի հետ: ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ սպասվում է, կողմերը կքննարկեն Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունների խնդիրների ամբողջ համալիրը և հեռանկարները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման հեռանկարները, Լեռնային Ղարաբաղում իրադրության հետագա կայունացումը, Եվրոպայում անվտանգության հարցերը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ։
Ավելի վաղ Բորելը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ իր այցը Ռուսաստան այժմ «ավելի շատ է անհրաժեշտ, քան երևէ»։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01