Սնկանման հանածոները, որոնք հայտնաբերել են հետազոտողները Չինաստանից եւ ԱՄՆ-ից, սնկերի ամենահին հետքերից մեկն են. դրանք մոտ 635 միլիոն տարեկան են, հայտնում է Planet-today-ը` վկայակոչելով Nature Communications-ը:
Սնկերը, ըստ գիտնականների, առաջին բարդ կենդանի օրգանիզմներից էին, ուստի հնագույն պարզունակ սնկերի ուսումնասիրությունը մեծ նշանակություն ունի Երկրի վրա կյանքի ծագումը հասկանալու համար: Սնկանման հանածոները, որոնք հայտնաբերել են Չինաստանի գիտությունների ակադեմիայի, Վիրջինիայի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Ցինցինատիի համալսարանի գիտաշխատողները, կարելի է հնագույն սնկերի հետքեր համարել:
Խոսքը թելանման ստրուկտուրաների մասին է, որոնք պահպանվել են դոլոմիտի նստվածքային ապարների մեջ, որոնք հայտնաբերվել են Դոուշանթոյի ֆորմացիայի (Հարավային Չինաստան) ստորին շերտերում: Սնկի հետքերը մոտ 635 միլիոն տարեկան են, այսինքն, դրանք գոյություն են ունեցել էդիակարյան ժամանակաշրջանի սկզբում:
Նոր հայտնագործությունը կարող է բացատրել, թե ինչպես է մեր մոլորակին հաջողվել հալեցնել սառույցի բազմակիլոմետրանոց շերտը: Եթե Երկրի վրա պարզունակ սնկեր են գոյություն ունեցել, ապա դրանք կարող էին սիմբիոտիկ հարաբերությունների մեջ մտնել բակտերիաների հետ եւ ծածկել սառույցը` նվազեցնելով վերջիններիս արտացոլման հատկությունը: Մոլորակն արդյունքում կարող էր ավելի արագ տաքանալ, ինչը նպաստել է սառցե դարաշրջանի ավարտին:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34