Հազարավոր մարդիկ երրորդ օրն անընդմեջ դուրս են գալիս Վարշավայի եւ Լեհաստանի այլ շրջանների փողոցներ այն բանից հետո, երբ երկրի աջակողմյան կառավարությունը կատարեց դատարանի որոշում` գրեթե ամբողջությամբ արգելելով աբորտները, գրում է The Guardian-ը: Վարշավայում ցուցարարները թափահարում էին Լեհաստանի եւ ԼԳԲՏ համայնքի դրոշները եւ իրենց ճակատներին կրում էին Women Strike կազմակերպության կողմից օգտագործվող խորհրդանիշը, որը բողոքի ցույցերի հիմնական կազմակերպիչ կողմն է: Ցուցարարները փողոց են դուրս եկել «Իմ մարմինն իմ ընտրությունն է», «Հեղափոխությունն արգանդ ունի», «Քո ձեռքերին արյուն է» գրություններով պաստառներով: Որոշ ցուցարարներ ուրբաթ օրը ցույցի էին դուրս եկել կանաչ գլխաշորերով պարանոցին, որն աբորտի իրավունքի պաշտպանների խորհրդանիշն է Արգենտինայում, որտեղ աբորտներն անցյալ օրինականացվեցին: Հինգշաբթի որոշումը կայացրած սահմանադրական դատարանի տարածք մտնելուց հետո մի քանի ցուցարար էր ձերբակալվել: Դատարանի որոշման համաձայն` Լեհաստանում ներկայումս արգելված են բոլոր աբորտները` բացառությամբ բռնաբարության եւ ինցեստի դեպքերի, ինչպես նաեւ` այն դեպքերում, երբ մոր կյանքն ու առողջությունը վտանգված են: Հրամանագրով սահմանվել է, որ պտղի անոմալիաների զարգացման դեպքերում արհեստական ընդհատումն անհամատեղելի է սահմանադրության հետ: Լեհաստանում տարեկան գրեթե 2000 օրինական աբորտ է կատարվում, եւ, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների գնահատմամբ, եւս 200 000 կին աբորտ է անում կամ՝ անօրինական կամ արտասահմանում: Կառավարությունը հայտարարել է, որ արգելքը կդադարեցնի «եվգենիկական աբորտները»` նկատի ունենալով Դաունի համախտանիշով ախտորոշված սաղմերով հղիության դադարեցումը, սակայն իրավապաշտպան խմբերը հայտարարել են, որ դա կանանց կստիպի անկենսունակ հղիություններ տանել:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44