ARM | RUS |

Հոգեբանը՝ Փաշինյանի մասին. Նրա գիրքն ընթերցելով՝ հաստատապես կասեի, որ նա տառապում է հուզական անձնային խանգարման թեթև տեսակով

30.01.21 | 12:16

Հոգեբան, քոուչ Աննա Գալստյանը կատարել է Նիկոլ Փաշինյանի կերպարային վերլուծություն՝ հիմնվոլեով նրա գրքի բովանդակության վրա։

«Ձեր դատին եմ հանձնում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի վերլուծությունը: Ովքեր կարդացել են այս գիրքը, հավանաբար չեն համարձակվում բարձրաձայն խոստովանել իրականությունը, ես դա կանեմ նրանց փոխարեն: Չէ՞ որ հոգեբանը նախընտրում է դառը ճշմարտությունը՝ քաղցր ստից: Սուտն ու կեղծիքը մարդուն հանգեցնում են նևրոզների, հոգեմարմնական հիվանդությունների, անձնական և այլ խնդիրների: Եվ եթե այդ ճշմարտությունը չի սպանում, այն նպաստում է մարդու զարգացմանն ու հոգևոր աճին: Իսկ ի՞նչ կտա այս գրքի վերլուծությունը: Շատ հարցերի պատասխաններ, իրականության հետ առերեսում: Գրքում ներկայացված դատողությունները իրարամերժ են, հակասական, հակասոցիալական, անբարո ու ցինիկ: Եթե ես պատկերացում չունենայի գրքի հեղինակի մասին, գիրքն ընթերցելով՝ հաստատապես կասեի, որ նա տառապում է հուզական անձնային խանգարման թեթև տեսակով («Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկ», 5-րդ հրատարակություն): Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգման՝ նման անձնային խանգարումը (ICD 10) մտնում է հոգեկան և վարքաբանական խանգարումների բաժնի մեջ (F60-69) և B կլաստերի անձի հուզական խանգարում է, որի մեջ ներառված են մի քանիսը՝ ա) հակասոցիալական անձնային խանգարում. ժողովուրդը նման մարդկանց անվանում է սոցիոպաթներ, բ) սահմանային անձնային խանգարում. ժողովուրդը նման մարդկանց անվանում է պսիխոպաթներ, գ) հիսթրիոնային անձնային խանգարում. ժողովուրդը նման մարդկանց անվանում է հիստերիկներ, դ) նարցիսային անձնային խանգարում. ժողովուրդը նման մարդկանց անվանում է նարցիսներ: Նա միանգամայն համապատասխանում է միաժամանակ այս բոլոր անձնային խանգարումներն ունեցողների դասին, որը կարելի է անվանել դրամատիկ անձնային խանգարում: Նման խանգարում ունեցող մարդիկ առանձնանում են հետևյալ անձնային գծերով՝ 1) սոցիալական նորմերի և օրենքի անտեսում, 2) միջանձնական կապվածություններ ստեղծելու սահմանափակ ընդունակություն, 3) ցածր ինքնավերահսկողություն, իմպուլսիվություն, հուզական անկայունություն, երբեմն՝ գերգրգռվածություն, 4) իրականության հետ ոչ հաստատուն կապ, 5) բարձր տագնապայնություն, 6) անընդհատ ուշադրության արժանանալու պահանջմունք, 7) սեփական անձի նշանակալիության գերագնահատում, 8) անձը կենտրոնացած է սեփական դիրքի, ուժի, ազդեցության և փառքի վրա, 9) չի տեսնում իր պահվածքի հետևանքով՝ իր և այլոց վրա դեստրուկտիվ ազդեցությունը: Անձնային խանգարման ախտորոշումը հիմնվում է վերոհիշյալ ինը հատկանիշների վրա, ընդ որում, բավական է դրանցից հինգի առկայությունը։ Անձի խանգարումը կարող է լինել բնածին կամ վաղ տարիքում ձեռք բերված: Այն կարող է պայմանավորված լինել ստորև նշված մեկ կամ մի քանի պատճառներով՝ • ժառանգական գործոններով, • ծանր հուզական ապրումներով, • դաստիարակությամբ կամ ընտանեկան իրավիճակով, • տոհմական կամ վաղ տարիքի տրավմաներով, • հոգեբանական, ֆիզիկական կամ սեքսուալ բռնությամբ: • Դա ուղեղի կամ որևէ օրգանական հիվանդությամբ կամ վնասվածով պայմանավորված չէ: • Փսիխոզ չէ, այսինքն՝ մարդիկ չեն կորցնում իրականության զգացումը, հասարակության հետ կապերի կոպիտ խզման պատճառ չի դառնում: • Լինում է թեթև կամ ծանր տեսակի և ընթանում է մտածողության, վարքագծերի և հույզերի ծանր ու կայուն խանգարումներով: • Երբեմն զուգակցվում է այլ հոգեբանական խնդիրներով՝ դեպրեսիա, կախյալություն՝ խմիչքից, թմրամիջոցներից և այլն։ • Նման մարդկանց վարքային դրսևորումները ոչ ճկուն են, ունեն կյանքի որոշակի ոճ և սեփական անձին ու այլոց վերաբերվելու որոշակի ձև: Անձի խանգարման առաջին նշանները հայտնվում են դեռևս դեռահաս տարիքում՝ կոպտություն, շրջապատի հետ անընդհատ բախումներ, անվստահություն, վարքի անցանկալի այլ դրսևորումներ, որոնք մեծ տարիքում ավելի ցայտուն են դրսևորվում: Միգուցե որոշ մարդիկ, առանց գիրքը կարդալու, միայն լրատվության միջոցներին հետևելով, ներկա վարչապետի անձնային կերպարին կնմանեցնեն: Սակայն ես կերպարի վերլուծություն կանեմ՝ հիմնվելով գրքի բովանդակության վրա: Գրքում շատ քիչ ինֆորմացիա կա իր մասին, հատկապես՝ մանկության ու պատանեկության վերաբերյալ: Բայց դա էլ բավական է պատկերացում կազմելու համար այն հիմքերի մասին, որոնք կարող էին նպաստել նման խանգարման: Բացի այդ, նրա գաղափարների վերլուծությունը ևս կծառայի բացահայտումներին: «- Մանուկ հասակում երազում էի աշխարհագրության դասատու դառնալ: Չես պատկերացնի, Ֆրեդ, ինչպես էի երազում: Ապրում էի այդ մտքով, հաշվում էի օրերը, թե երբ պիտի ավարտեմ դպրոցը, որ իրագործեմ երազանքս: Որոշումը կայացված էր, և ոչ մի ուժ չէր կարող ինձ ստիպել փոխել այն: Անգամ մայրս, որ կարծում էր, թե լրագրող պետք է դառնամ: Ծիծաղում էի նրա վրա, ձեռքից բռնած` քաշում էի հեռուստացույցի առաջ և, սովետական եթերի «աստղերից» մեկին ցույց տալով, ասում. «Մայրիկ, դու ուզում ես, որ ես այսպիսի տխմարի մե՞կը դառնամ»: Մայրս անդրդվելի էր, տարիքիս հետ այս թեման ավելի էր լրջացնում: Իսկ ես այդ խոսակցության մեջ մտնում էի միայն նրա հոգու հետ խաղալու համար: Հասկանո՞ւմ ես, որոշումը կայացված էր, որոշումն անբեկանելի էր. ես կդառնամ աշխարհագրության դասատու… Այստեղ դադար առա` գրապպայի հերթական բաժակը խմելու համար. - Հետո, Ֆրեդ, տեղի ունեցավ անկանխատեսելին, տեղի ունեցավ ողբերգականը, տեղի ունեցավ այն, ինչ անիմաստ է դարձնում ամեն ինչ. մայրս մահացավ, Ֆրեդ, գլխուղեղի քաղցկեղից: Վերջին անգամ նրան տեսա մահվանից երկու օր առաջ. նա ինձ միայն երկու բառ ասաց, որ ես չեմ կարող քեզ համար թարգմանել: Դա չի թարգմանվում, դա միայն իմ հայրենիքում են մարդիկ իրար ասում: Վերջին վեց ամիսներին մայրս ու ես իմ մասնագիտության հարցը չէինք քննարկել, բնականաբար` վերջին հանդիպմանն էլ այդ մասին խոսք չեղավ: Ավելորդ է ասել, թե նրա մահը ինչպիսի հարված էր ինձ համար, երկար ժամանակ ուշքի չէի գալիս և հարուցում հարազատներիս մտահոգությունը: Իսկ հիմա կռահի՛ր, Ֆրեդ, թե ի՞նչ մասնագիտության տեր եմ ես: Ֆրեդն ինձ էր նայում. - Այո, ախպերս, լրագրող եմ: Բայց զարմանալին այն է, որ սիրում եմ իմ այդ տխմար մասնագիտությունը, ինձ չեմ պատկերացնում առանց դրա:» (էջ 53-54): Անշուշտ, դժվար է վաղ տարիքում ծնող կորցնելը, այն էլ երկար տառապանքներից հետո՝ հաշվի առնելով հիվանդության առանձնահատկությունները: Երբեմն դա անդառնալի հոգեբանական հետևանքներ է ունենում: Ի՞նչ հետևանքներ կարող էր բերել դա Նիկոլ Փաշինյանի կյանքում: «- Երբեմն ինձ թվում է, Ֆրեդ, ուրախ եմ, որ մայրս մահացել է... - Իմ այդ միտքն ինձ էլ է սարսափեցնում, բայց կյանքը և մահը շատ սերտ են կապված: Մայրս ինձ լույս աշխարհ բերեց ոչ թե իմ ծննդյան, այլ իր մահվան օրը: Նա մահացավ, որ ես ապրեմ, ու ես ապրում եմ հանուն նրա հիշատակի... Ֆրեդն ակնհայտորեն հուզված էր, կարծես ուզում էր հասկանալ իր հետ տեղի ունեցածի իմաստը: Բայց գուցե դրա համար երկար ժամանակ է պետք, գուցե, իրոք, ոչ մի իմաստ էլ չկա, գուցե, իրոք, ամեն ինչ անիմաստ է:» (էջ 54-55): Ենթադրում եմ, որ մոր մահվան մեջ իրեն է մեղավոր համարում, ինչը փորձում է կոմպենսացնել մոր ընտրած մասնագիտությամբ, ինչով էլ մոր մահը արդարացնում է: Նա ապրում ու գործում է հանուն մահացած մարդու հիշատակի՝ մահը դարձնելով նշանակալից: «Մինչ այդ ասեմ, որ ոչ թե վստահ եմ, այլ կասկածում եմ՝ մտծում եմ, որ ամեն մահ ունի իր բացառիկ իմաստը, մատնահետքի նման բացառիկ և չկրկնվող իմաստը:» (էջ 53): Ուրիշի մահը նրա համար շարժիչ ուժ ունի, իսկ էկզիստենցիալ դատարկությունը լրացնում է տառապանքով. «- Տառապի՛ր, Ֆրե՛դ, տառապի՛ր, դա վեհացնում է մարդուն, բայց երբեք թույլ մի՛ տուր, որ անիմաստության զգացումը համակի քեզ,- ասում էի ես նրան ու իմ սեփական պատմությունները պատմում:» (էջ 63): Նրա հիմնաքարային էմոցիան մեղավորության զգացողությունն է, ըստ նրա «մեղավորության զգացումից զերծ են միայն կովերը»: Չեմ կարող պնդել, որ դա մոր մահվան հետ է կապված, միգուցե ավելի շուտ է եղել, որը ամրապնդվել է մոր մահով: Տատիկի (գրքից երևում է, որ պրակտիկորեն փոխարինել է մորը) մահվան հետ կապված էմոցիաները գալիս են հաստատելու իմ վարկածը: «- Այո, այո. տատիկս շատ վաղուց ծանր հիվանդ էր, և ես Աստծուն խնդրեցի, որ երկարացնի նրա կյանքը, առողջացնի նրան և ապրեցնի գոնե մինչև 2005 թվականը… -ԵՎ ահա,- շարունակեցի,- երբ «պայմանագրի» ավարտին մնացել էր երեք տարի, նա հիվանդացավ: Կնոջս և երեխաներիս հետ շտապեցի իմ ծննդավայր՝ տատիկիս տեսության: Մեր ներկայությունը նրան աշխուժացրեց, կազդուրեց: Նա, ճիշտ է, հիվանդ էր, բայց դա նման էր այն սովորական անցողիկ հիվանդություններին: Մենք աշխատանքի էինք և վերադարձանք մայրաքաղաք: Մտածում էի՝ առաջիկա հանգստյան օրերին նորից այցելել նրան: Ամեն օր իհարկե զանգում էի և իմանում, որ վատ չէ: Պարզվեց՝ առաջիկա ոչ աշխատանքային օրվա համար նախապես պլանավորված խնջույք կա, որ պետք է տեղի ունենար մայրաքաղաքում: Չգիտեմ ինչու, այդ խնջույքին մասնակցելն ինձ կարևոր թվաց: Իհարկե, ոչ այնքան կարևոր, որքան տատիկի առողջությունը, բայց հիմա, ի վերջո, 2005 թվականը չէ:. Սա շատ զորեղ փաստարկ դարձավ իմ համար, և ես չմեկնեցի ծննդավայր, մնացի մայրաքաղաքում, չայցելեցի նրան. խնջույքն էլ շատ լավ անցավ: Ապա տեղի ունեցավ անսպասելին. մայրաքաղաքի իմ բնակարանում հնչած գիշերային զանգը գուժեց նրա մահը... Ես նրան լքեցի ամենադժվար պահին: Գիտեմ, որ նա մինչև վերջին վայրկյանը սպսել է ինձ... Չկարողացա զսպել արցունքներս: Ֆրաու Էլիզաբեթը բռնեց ձեռքս, նա փորձում էր ինձ մխիթարել. -Կարծում եմ՝ նա ներել է քեզ,-ասաց նա: - Բայց ինքս չեմ կարողանում ինձ ներել... Տարիներով կուտակված արցունքներս հորդում էին գետի նման:» (էջ 89-91): Բոլորի համար հասկանալի է՝ տատիկը ծեր էր, հիվանդ և մի օր պիտի մահանար: Դա կարող էր պատահել ցանկացած մի օր, բայց չէ, մեր գրքի հերոսը իր համար տառապանքի աղբյուր է գտել, ինքնամեղադրանքի հիմնավորված պատճառ: Ահա և մեղավորության զգացողության այլ մտքեր. «- Բայց ես հանճարեղ ձևակերպեցի. երբ մարդ նայում է որևէ ուրիշ երեխայի, դա սովորական ուրախ զգացողություն է: Երբ սեփական երեխայիդ ես նայում, անկախ նրանից` ուրախ ես, թե տխուր, սիրտդ պարտադիր ճմլվում է, դու քեզ մի տեսակ մեղավոր ես զգում… - Ինչի՞ համար,- հարցրեց Ֆրեդը: - Ամեն ինչի, հենց թեկուզ նրա համար, որ չես կարողանում նրան սիրել այնքան, որքան սիրում ես. սա է հայրական զգացումը` մեղքի զգացում և այդ մեղքը քավելու հուսահատ ջանքեր. սա էլ քեզ հայրական սեր: Ու երբեմն այդ սերը վատ է վերջանում:» (էջ 136): «Ասենք, ի՞նչ է նշանակում որդի լինել. նշանակում է մեղավոր զգալ ծնողներիդ առաջ, եղբայր` մեղավոր զգալ եղբորդ կամ քրոջդ առաջ, ամուսին` մեղավոր զգալ կնոջդ առաջ: Եվ ի վերջո, ի՞նչ է նշանակում լինել մարդ. մեղավոր լինել Աստծո առաջ: Կյանքն էլ այդ մեղավորության զգացումը հաղթահարելու, ապաշխարելու հուսահատ փորձ է. և մարդիկ իրենց առաջին մեղքը քավելու մղումով երբեմն ավելի մեծ մեղքեր են ստիպված լինում գործել,- ընդհանրացրի ես: Վիկտորը ակնհայտորեն համաձայնվեց ինձ հետ. - Այո, մեղավորության զգացումից զերծ են միայն կովերը, - ասաց նա:» (էջ 137): Հաշվի առնելով, որ իրադարձությունները իրականության հետ կապ չունեն, ուստի բոլոր հերոսների միջև երկխոսությունը նրա ներքին երկխոսության վկայությունն է և իր ասելիքը տեղ հասցնելու լավագույն տարբերակը: Բավական է՝ նա իր համար սահմանի, որ մեղավոր չէ կամ մի բանաձև գտնի իրեն արդարացնելու ու կդադարի մեղավոր զգալ: Սակայն դա չի նշանակում, որ անմեղսունակ է, սա ուղղակի ցույց է տալիս նրա ինքնարդարացումը: «- Մեղավոր զգա՞լ, թե՞ մեղավոր լինել,- փորձեց ճշգրտել Ֆրեդը: - Մի՞թե հնարավոր է մեկն առանց մյուսի,- Վիկտորի փոխարեն պատասխանեցի ես ու շարունակեցի,- հնարավոր չէ մեղավոր չլինել: - Բայց հնարավոր է մեղավոր չզգալ,- նկատեց Ֆրեդը: -Դու արդեն խոսում ես անմեղսունակի մասին. միայն անմեղսունակը կարող է իրեն մեղավոր չզգալ: Բայց անմեղսունակը, իսկապես, նաև մեղավոր էլ չէ, որովհետև նա ի վիճակի չէ իրեն մեղավոր զգալ,- պարզաբանեցի ես:» (էջ 136): Նա կարծես անում է բաներ կամ գտնում է պատճառներ (գիտակցաբար կամ ենթագիտակցաբար), որ հետո մեղավորության խոր զգացում ունենա ու հետո տառապի ու հետո գտնի դրա մեջ իմաստ ու հետո արդարացնի իրեն: (Շարունակելի)»։


Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

17:27

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու համար պատրաստ են ամեն ինչի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու...

17:04

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․ Լուսանկար

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․...

14:03

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու...

17:59

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից. Միրզոյան

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից....

17:55

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու...

17:39

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը...

17:27

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք...

17:04

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի...

16:46

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

16:23

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան....

16:05

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել...

13:38

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման Թաթոյան

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման...

13:07

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի...

12:33

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ...

12:06

Փաշինյանը Վրաստամում է

Փաշինյանը Վրաստամում է

09:44

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են անդրադարձել

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են...

09:27

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․...

00:00

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44