Իրագործման մեջ է մտնում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության 5-րդ դրույթը, որը սահմանում է՝ հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն, որը համատեղ իրակացվելու է Ռուսաստանի և Թուրքիայի միջոցով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Իրագործման մեջ է մտնում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության 5-րդ դրույթը, որը սահմանում է՝ հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն, որը համատեղ իրակացվելու է Ռուսաստանի և Թուրքիայի միջոցով։ Հայաստանի շահերը վնասող ևս մեկ դրույթ, որտեղ ուղիղ ձևով ապահոված է Թուրքիայի մասնակցությունը, ուժի մեջ է մտնում։ Ու սա այն պարագայում, որ մեզ համար կարևորություն ներկայացնող «կատարվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում» 8-րդ դրույթը մնում է մասամբ իրագործված։ Տարբեր աղբյուրների փոխանցմամբ, 150-ից ավելի մարդ շարունակում է գտնվել ադրբեջանական գերության մեջ, իսկ այս խնդիրն Ադրբեջանն օգտագործում է ճնշումների, զիջումներ կորզելու և ինչու չէ՝ հայերիս ծաղրի ենթարկելու համար»։
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55