«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ ուժի մեջ է եռակողմ հայտարարարության՝ Հայաստանի շահերը վնասող ևս մեկ դրույթ։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Իրագործման մեջ է մտնում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության 5-րդ դրույթը, որը սահմանում է՝ հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն, որը համատեղ իրակացվելու է Ռուսաստանի և Թուրքիայի միջոցով։
Հայաստանի շահերը վնասող ևս մեկ դրույթ, որտեղ ուղիղ ձևով ապահոված է Թուրքիայի մասնակցությունը, ուժի մեջ է մտնում։
Ու սա այն պարագայում, որ մեզ համար կարևորություն ներկայացնող «կատարվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում» 8-րդ դրույթը մնում է մասամբ իրագործված։
Տարբեր աղբյուրների փոխանցմամբ, 150-ից ավելի մարդ շարունակում է գտնվել ադրբեջանական գերության մեջ, իսկ այս խնդիրն Ադրբեջանն օգտագործում է ճնշումների, զիջումներ կորզելու և ինչու չէ՝ հայերիս ծաղրի ենթարկելու համար»։
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
17:22
17:07
16:44
16:40
16:38
16:30
16:03
15:56
15:44
15:23
14:46
14:19
14:05
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01