Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սայեդ Խաթիբզադեն քննադատել է Ֆիանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Թեհրանի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքելու մասին, որում կմասնակցի Սաուդյան Արաբիան, հաղորդում է Tasnim-ը:
Հայտարարության մեջ Սայիդ Խաթիբզադեն պատասխանել է Ֆրանսիայի նախագահի վերջին հայտարարություններին՝ կոչ անելով Էմանուել Մակրոնին զերծ մնալ հապճեպ եւ չմտածված որոշումներից:
«ՀՀԳԾ-ն բազմակողմանի միջազգային համաձայնագիր է, որը հաստատվել է ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձեւով: Այն ոչ մի դեպքում չպետք է վերանայվի, եւ դրա կողմերը նույնպես որոշված են ու անփոխարինելի»,-նշված է հայտարարության մեջ:
Նշելով միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալն ու այն ապահովելու հարցում ԵՄ անկարողությունը՝ իրանցի պաշտոնյան ասել է. «Եթե կա թեկուզ փոքր ցանկություն վերականգնել եւ փրկել ՀՀԳԾ-ն, ապա որոշումը պարզ է: ԱՄՆ-ը պետք է վերադառնա ծրագիր եւ չեղարկի բոլոր պատժամիջոցները, որոնք սահմանել էր Իրանի նկատմամբ նախորդ նախագահի օրոք, ինչպես նաեւ ՀՀԳԾ-ի հետ կապված պատժամիջոցները»:
«Եթե ֆրանսիացի պաշտոնյաները մտահոգված են Պարսից ծոցի արաբական պետություններին խոշոր չափով զենքի վաճառքով, ապա նրանք պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը»,-հավելել է Խաթիբզադեն:
«Ֆրանսիական զենքն այլ արեւմտյան զենքի հետ մեկտեղ ոչ միայն սպանել է հազարավոր եմենցիներին, այլ նաեւ Պարսից ծոցի տարածաշրջանում անկայունության հիմնական պատճառն է... Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ից ու այլ երկրներից առանց զենքի արտահանման դադարեցման հնարավոր չի լինի ակնկալել կայունություն եւ հանգստություն այդ դելիկատ տարածաշրջանում»,-եզրափակել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34