Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
«ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ ԱԱԾ-ն «բացահայտել» է խոշոր չափի կոռուպցիոն գործարք։ Պարզվում է, որ ստի և կեղծիքի հեղափոխական, կոռուպցիայի դեմ պայքարող իշխանության առաջին իսկ գործարքներից մեկը եղել է 70-ական թվականների զենքի կոռուպցիոն գործարքը ( չշփոթել 80-ականների զենքի հետ)։ Իսկ արդյոք, միայն ա՞յս գործարքը։ Իսկ հորդանանյան ՀՕՊ համակարգե՞րը, իսկ չարաբաստիկ ՍՈՒ-ե՞րը, իսկ բանակի սննդի մատակարարու՞մը։ Եվ այս ամենը պատերազմող երկրում։ Միայն թե չասեք, որ այս ամենի մասին վարչապետ կոչեցյալն անտեղյակ է եղել։ Իմանալով նրա բռնապետիկական , միանձնյա իշխելու բնավորությունը, անհնար է, որ որևէ նախարար ինքնուրույն նման որոշում կայացներ։ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ։ Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ ինչու՞ նույն վարչապետ կոչեցյալը, իրեն ենթակա ԱԱԾ-ին հանձնարարեց հարուցել քրեական գործ և կալանավորել միջնորդ Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո)։ Կարծում եմ պատճառը Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերջերս կատարած բացահայտումներն էին և հիմնական թիրախը հենց նա է։ Սպասենք Դավիթ Տոնոյանի, առայժմ որպես վկա հարցաքննությանը։ Հ․Գ․ Ի գիտություն ժողովրդավարության ջատագով «առաջադեմներին»։ Ցանկացած ժողովրդավարական երկրում, նման սկանդալի դեպքում կառավարությունն իր ողջ կազմով հրաժարական կտար, կամ նրան կստիպեին»։
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55