Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք գիտնականները շարունակում են պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թե՞ մտափոխվել են՝ Աժ-ում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը հայտնեց, որ ամեն օր չէ, որ դրանով է զբաղվում, իսկ գիտնականներն ասել են իրենց կարծիքը և իրենց գործին են: Նա հաստատեց, որ ԳԱԱ-ն ժամանակին արել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին իր հայտարարությունը: «Իրողությունների չափանիշը չեն որոշվում փողուցում եղած մարդկանց թվով, ես համոզված եմ, որ շատ-շատ մարդիկ, որ փողոցում չեն այլ նստած են տանը, կամ աշտավայրում, ունեն նույն կարծիքը, ինչ որ առաջ, չեմ կարծում, որ փողոց դուրս գալը հիմնական պայման է»,- հայտարարեց Ռադիկ Մարտիրոսյանը և շեշտեց, որ նոր վարչապետը պետք համապատասխանի մեր անցյալին և այն խնդիրներին, որոնք դրել ենք մեր առաջ ապագայի համար: «Նոր վարչապետը պետք է լինի ճիշտ բաներ ասող, սուտ բաներից հեռու, ամոթ է, որ երկրի ղեկավարը սուտ ասի»,- նկատեց գիտնականը: Անդրադառնալով Հայաստանի գիտության խնդիրներին՝ նա նշեց, որ Ռուսաստանում գիտնականը ստանում է երկրի միջին աշխատավարձի կրկնապատիկը, Չինաստանում և Հարավային Կորեայում այն հասնում է 5-ից 10-ապատիկի: «Ես չեմ կարծում, որ այսօր անհրաժեշտ է ունենալ գիտության մասին նոր օրենք, երբ մենք ունենք երկու գործող օրենք՝ մեկը կոչվում է «Գիտության և գիտական քաղաքականության մասին» օրենք և «ԳԱԱ-ի մասին» օրենք: Եթե խնդիրներ կային՝ մենք պատրաստ էինք այդ օրենքներում փոփոխություններ կատարել»,- հայտնեց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ նոր օրենքում հստակեցված չէ, թե ԳԱԱ-ի ենթակայության տակ գտնվող ինստիտուտների վերադասը, որ կառույցն պետք է լինի, իսկ իրենք պահանջում են, որ լինի այնպես ինչպես հիմա է: ԳԱԱ նախագահը հայտնեց, որ «Սկոպիուս» միջազգային վիճակագրական ընկերությունը դիտարկել է 8800 գիտական կազմակերպություն ամբողջ աշխարհում և նրանց դասակարգել ըստ իրենց նվաճումների: Նրա խոսքով՝ այդ ցուցակում Հայաստանից կա 14 գիտական կազմակերպություն, որից 12-ը ԳԱԱ ինստիտուտներն են, մյուս երկուսը՝ Ֆիզիկայի ինստիտուտն ու Սեյսմիկ ազգային կենտրոնն է, իսկ Վրաստանը և ադրբեջանցիներն այդ ցուցակում ունեն մեկական կազմակերպություն: Ռադիկ Մարտիրոսյանը նաև հայտնեց, որ ԳԱԱ-ն շուտով կանի հայտարարություն Շուշիում և Արցախի ամբողջ տարածքում գտնվող մշակութային ժառանգության վերաբերյալ:
Աղբյուր` Panorama.am
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44