Էստոնացի եվրախորհրդարանական Յաակ Մադիսոնն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Էստոնիայի Պահպանողական ժողովրդական կուսակցությունը ներկայացնող քաղաքական գործիչը բացատրել է, որ Թրամփին առաջադրել է այն բանի համար, որ նա ԱՄՆ առաջին նախագահն է վերջին 30 տարվա ընթացքում, ում ծառայության ընթացքում երկիրը պատերազմներ չի սկսել: «Բացի այդ, նրա ղեկավարությամբ Մերձավոր Արեւելքում մի շարք խաղաղության պայմանագրեր են ստորագրվել, որոնք նպաստել են կայունության եւ խաղաղության ապահովմանը տարածաշրջանում: Տեսնենք, թե ով է կստանա Խաղաղության Նոբելյան մրցանակը»,- երկուշաբթի Facebook-ում գրել է Մադիսոնը: Նա նշել է, որ միակը չէ, ով Թրամփին Նոբելյան մրցանակի է առաջադրում: «Բայց, ինչպես գիտենք, որքան շատ դիմորդներ լինեն, այնքան հաջողության հասնելու հնարավորություններն ավելի մեծ կլինեն»,- ասել է Մադիսոնը: Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է Օսլոյում յուրաքանչուր տարի 1901 թվականից ի վեր: Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն` թեկնածուների կարող են առաջադրել տարբեր երկրների ազգային խորհրդարանների եւ կառավարությունների անդամները, միջազգային դատարանների անդամները, համալսարանների ռեկտորները, Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ներկա եւ նախկին անդամներն եւ խորհրդականները:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01