Ապրիլի 5-ից մայիսի 5-ը Երևանում կանցկացվի դուդուկահարների միջազգային մրցույթ-փառատոն։ Այն կազմակերպել են «Dudukman Production»-ը և դուդուկահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Էմանուել Հովհաննիսյանը։ Փառատոնի կազմակերպիչների փոխանցմամբ, մրցույթ-փառատոնի նպատակն է պատանի և երիտասարդ դուդուկահարների շրջանում նոր տաղանդների բացահայտումը, ինչպես նաև հայկական այս գեղեցիկ նվագարանի հանրահռչակումը: Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել մինչև 22 տարեկան դուդուկահարներ աշխարհի տարբեր երկրներից։ Մրցույթը կանցկացվի երեք փուլով։ Մրցութային փուլերում մասնակիցները կներկայացնեն հայկական երաժշտության տարբեր ճյուղեր։ Առաջին փուլում մասնակիցները կկատարեն ժողովրդական մեղեդի և միջին տեմպի պարեղանակ, երկրորդ փուլում երաժիշտները կներկայացնեն հոգևոր երաժշտություն կամ Կոմիտաս և աշուղական երգի մեղեդի, իսկ երրորդ փուլում կնվագեն մեկ ստեղծագործություն ըստ ցանկության և իմպրովիզացիոն բնույթի արագ տեմպով պարեղանակ։ Մրցույթի բոլոր ելույթները կձայնագրվեն և կտեսագրվեն, այնուհետև կցուցադրվեն «Dudukman Production»-ի բոլոր սոցհարթակներում։ Լավագույն մասնակիցները հնարավորություն կունենան համագործակցել հանրահայտ արտիստների հետ, ինչպես նաև վարպետության դասեր ստանալ դուդուկի լավագույն մասնագետներից։ Բոլոր մրցանակակիրներին սպասվում են դրամական պարգևներ և մրցանակներ պրոֆեսիոնալ ձայնագրության տեսքով։ Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն անվանի երաժիշտներ։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև մարտի 15-ը՝ [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով։ Մրցույթի մասին այլ տեղեկություններ կարող եք ստանալ «Dudukman Production»-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերից։
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:33 25.10.25
11:38 25.10.25
12:22 24.10.25
12:05 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01