Հունվարի 22-26-ը տեղի է ունեցել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: Այցից սպասելիքները մեծ էին, թվում էր, թե կա հնարավորություն՝ Իրանի հետ սառեցված հարաբերությունները ռեստարտի ենթարկել: Սակայն, ծանոթանալով Իրանում ՀՀ դեսպանության տարած հաղորդագրությանը, հասկանում ենք, որ Քերոբյանի այցը հարևան երկիր ոչնչով չի տարբերվում թավշյա մյուս պաշտոնյաների միջազգային վոյաժներից և չի անցել առանց սկանդալների:
Պարզվում է, որ Քերոբյանի այցի ընթացքում չի ստորագրվել քիչ թե շատ ծանրակշիռ փաստաթուղթ, չկա որևէ տնտեսական ձեռքբերում, հուշագիր կամ համաձայնագիր, որը կխթաներ երկկողմ առևտրաշրջանառությունը: Մեծաթիվ պատվիրակությունը Թեհրան էր մեկնել, որպեսզի հանդիպի հայ գործարարների հետ և չնախատեսված այցեր կատարի մի շարք գործարաններ: Ընդ որում, ուշագրավ է, որ նախատեսված այցերից մեկը չի կատարվել՝ հինգ օրում նախարարը ժամանակ չի գտել: Իսկ ավելի իրատեսական է թվում մամուլում շրջանառվող այն լուրը, որ նախարարը իսլամական երկրում որոշել էր գինարբուք կազմակերպել և հաջորդ օրը պարզապես ի վիճակի չի եղել կատարել իր բուն պարտականությունները:
Այսքանից հետո դեռ կան մարդիկ, ովքեր զարմանք են արտահայտում հայ-իրանական հարաբերությունների վատթարացման կապակցությամբ: Միանշանակ է, որ նման պահվածք դրսևորող, որևէ շոշափելի առաջարկ կամ փաթեթ չունեցող իշխանության ներկայացուցիչներին Իրանը պարզապես չի կարող լուրջ կամ հավասարը հավասարի պես վերաբերվել:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01