COVID-19 կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի քանակն աշխարհում նվազում է երրորդ շաբաթն անընդմեջ: Այս մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեեսուսը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Երրորդ շաբաթն անընդմեջ աշխարհում COVID-19-ի նոր դեպքերի թիվը նվազում է»,- ասել է նա՝ հավելելով, որ «դա հուսադրող նորություն է», ինչը «ցույց է տալիս, որ վիրուսը հնարավոր է վերահսկել նույնիսկ նոր տեսակների առկայության դեպքում, որոնք այժմ շրջանառվում են»:
Սա վկայում է այն մասին, որ շարունակելով հակավիրուսային միջոցների ձեռնարկումը հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը, հայտարարել է ԱՀԿ ղեկավարը: Ինչպես այնուհետեւ նշել է Գեբրեեսուսը, բացառիկ կարեւոր է շարունակել նախազգուշական միջոցների պահպանումը: Վարակի տարածման վերահսկումը փրկում է կյանքեր եւ նվազեցնում կորոնավիրուսի նոր տեսակների առաջացման հավանականությունը: Գլխավոր տնօրենի խոսքով՝ արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու համար մեծ նշանակություն ունի առողջապահական տեղեկատվական համակարգերի ամրապնդումը է: Այս կապակցությամբ նա ուշադրություն է հրավիրել այս թեմայով ԱՀԿ-ի առաջին զեկույցի վրա, որը հրապարակվել է երկուշաբթի օրը: Ուսումնասիրությունը, որը ստացել է SCORE անվանումը, պարունակում է տեղեկություններ 133 երկրներից: Զեկույցի համաձայն, աշխարհում մահերի 10 դեպքերից 4-ը «մնում են չգրանցված, սա ընդգծում է բոլոր երկրներում տեղեկատվական համակարգերի ամրապնդման համար անհրաժեշտ հրատապ ներդրումների անհրաժեշտությունը` COVID-19-ին արձագանքմանը աջակցելու համար»:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34