«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանը Պետական եկամուտների կոմիտեում բավականին բարձր պաշտոնի է նշանակվել: Նա ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետն է: Այս վարչությունը ստեղծվել էր 2014 թվականին եւ հանդիսանում է կառույցի՝ վերահսկողություն իրականացնող մարմինը, եւ շատ հարցեր իր միջոցով են կարգավորվում: Նկատենք՝ Երջանիկ Հակոբյանը մինչ պատգամավոր դառնալը՝ 2018թ. հունիս-նոյեմբեր ամիսներին, եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, այնուհետեւ՝ վարչության պետ: Եվ, ահա, պատգամավորական գործունեության ընթացքում Երջանիկ Հակոբյանը թերեւս հասկացել է, որ ՊԵԿ-ում աշխատանքն իրեն ավելի հարմար եւ եկամտաբեր է, եւ որոշել է ամեն ինչ անել այնտեղ վերադառնալու համար: Տեղեկացանք, որ նա այս ընթացքում փորձել է միջնորդներ գտնել, որ իրեն հետ վերադարձնեն այդ պաշտոնին, սակայն չի հաջողվել: Հակոբյանն այդ հարցով դիմել է պատգամավոր Հակոբ Սիմիդյանին, անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբորը, բայց չի հաջողել։ Ի վերջո, նրան հաջողվել է միջնորդ գտնել, եւ այդ հարցում Հակոբյանին օգնել է պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Հավելենք, որ Երջանիկ Հակոբյանը պատգամավոր էր ընտրվել թիվ 1 ընտրատարածքից (Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն) եւ քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե քաղաքացիները պետք է իրեն ընտրեն, որ լինեն երջանիկ: Սակայն նա, կարծես թե, այդպես էլ երջանկություն բերելու հարցում չհաջողեց: Տեսնենք՝ ՊԵԿ-ում կհաջողի արդյոք երջանկացնել պետական ապարատի ներկայացուցիչներին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44