ARM | RUS |

Փաշինյանը ևս մեկ սխալ արեց՝ ակնարկելով, որ Շուշին ադրբեջանական քաղաք է. Սասունյան

03.02.21 | 11:05

Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում գրեթե երեք տարի և, ամենակարևորը, Արցախյան պատերազմում երկրի աղետալի պարտության ընթացքում կառավարելուց հետո, շարունակում է մեկը մյուսի հետևից սխալներ և ապակողմնորոշիչ հայտարարություններ անել։ Ինչպես ավելի վաղ գրել էի, Փաշինյանը, ցավոք, անկարող է ղեկավարել Հայաստանը: Նա ավելի բողոքող և քննադատող է, քան կառավարություն ղեկավարելու համար անհրաժեշտ հմտություններ և փորձառություն ունեցող անձ: Արցախյան պատերազմն էլ ավելի վատթարացրեց իրավիճակը երկրում և բացահայտեց Փաշինյանի անկարողությունը՝ հաղթահարելու Հայաստանի բազում խնդիրները: Ամբողջ աշխարհի հայերը մեծ հույսեր ունեին, որ ազատվելով նախորդ ռեժիմից, Փաշինյանը կկարողանա Հայաստանը տանել դեպի բարեկեցություն և, որոշ չափով, դեպի բնականոն կյանք: Հայերի ճնշող մեծամասնությունը սատարում էր նրան՝ նախկին կառավարության նկատմամբ ունեցած հակակրանքի պատճառով: Դժբախտաբար, պարզվեց, որ Փաշինյանը միայն խոսում է և ոչինչ չի անում։ Ավելին, փորձի բացակայությունից զատ, նա իրեն շրջապատել էր այնպիսի խորհրդականներով և նախարարներով, որոնք նույնիսկ իրենից ավելի անփորձ էին: Դրա հետևանքով, ոչ նա, ոչ էլ իր կառավարությունը հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չունեին։ Արցախյան պատերազմն ավելի սրեց իրավիճակը: Լինելով գերագույն գլխավոր հրամանատար, նա սխալը սխալի հետևից թույլ տվեց՝ Հայաստանն ու Արցախը տանելով աննկարագրելի աղետի, որը մենք չենք կարող հաղթահարել տասնամյակներով, եթե ոչ՝ ընդհանրապես։ Փաշինյանն այժմ պնդում է, որ ինքը պետք է մնա իշխանության ղեկին՝ երկրի առջև ծառացած լուրջ հիմնախնդիրները լուծելու համար։ Չափազանց միամտություն կլինի հավատալ նման խոստմանը: Այն առաջնորդը, որն ի վիճակի չէ ղեկավարել խաղաղ ժամանակ և լիակատար ձախողում է ունեցել պատերազմում, ի զորու չէ որևէ բան շտկել։ Նա իրավիճակն ավելի վատթարացրեց իր խեղաթյուրումներով և սխալ քաղաքականությամբ: Մի քանի շաբաթ առաջ, խորհրդարանում ելույթ ունենալիս, Փաշինյանը զայրացրեց բազմաթիվ հայերի՝ որպես «դժբախտ ու դժգույն» նկարագրելով պատմական հայկական Շուշի քաղաքը։ Որևէ պատճառ չկար նման բացասական ածականներ օգտագործել համայն հայության հպարտություն հանդիսացող քաղաքը նկարագրելու համար: Վերջերս, խորհրդարանում մեկ այլ ելույթի ժամանակ, ի պատասխան Շուշիի մասին պատգամավորի հարցին, Փաշինյանն ավելի սրեց իրավիճակը, երբ ասաց. «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն, այսինքն դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»: Փաշինյանի ձախող խոսքերից հետո մեծ աղմուկ բարձրացավ ամբողջ աշխարհի հայության շրջանում: Սա ևս ինքն իրեն վնասող մեկ դեպք էր: Մի քանի օր անց, երբ Փաշինյանը այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն, և երբ լրագրողը հարց ուղղեց նրան Շուշիի վերաբերյալ խորհրդարանում իր արած հայտարարության մասին, նա ասաց, որ կպատասխանի, եթե լրագրողը գրավոր ներկայացնի իր հարցը: Հաջորդ օրը լրագրողը Փաշինյանի խոսքերը գրեց մի մեծ պաստառի վրա և բարձրաձայն կարդաց այն՝ վարչապետի շենքի դիմաց կանգնած: Թեև Փաշինյանի կողմնակիցներից մեկը հարձակվեց լրագրողի վրա և պատռեց պաստառը, վարչապետը պահեց իր խոսքը և իր ֆեյսբուքյան էջում ուղիղ տեսանյութով անդրադարձավ այս խայտառակ կացությանը: Իր պատասխանում Փաշինյանը նախ մեղադրեց լրատվամիջոցներին իր խոսքերն խեղաթյուրելու մեջ։ Նա կրկնեց, որ 1990-ականների սկզբին ադրբեջանցիները կազմում էին Շուշիի բնակչության 90 տոկոսից ավելին կամ ավելի ճիշտ` 96 տոկոսը: Նա շարունակեց. «Ինչպե՞ս կարելի էր Շուշին համարել Հայաստանի վերահսկողության տակ իր կարգավիճակով, երբ բնակչության 96 տոկոսը ադրբեջանցի էր»: Այնուհետև Փաշինյանը նշեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկը 2020 թ. հոկտեմբերի 19-ին՝ պատերազմի ավարտից մի քանի շաբաթ առաջ, ընդունել հրադադարի մասին Հայաստանի խնդրանքը՝ պայմանով, որ հայերը թույլ տան նախկին ադրբեջանցի բնակիչներին վերադառնալ Շուշի՝ հայկական իշխանության ներքո: Փաշինյանը մի քանի սխալ թույլ տվեց իր նախկին հայտարարության և իրավիճակը շտկելու հետագա անհաջող փորձի մեջ։ Իրականում, նա ոչ մի պատճառ չուներ նման խառնաշփոթ ստեղծելու և կեղծ փաստարկներ բերելու: Նա պարզապես պիտի ասեր, որ մերժել է Ալիևի առաջարկը, քանի որ ադրբեջանցիների՝ հայկական հսկողության տակ Շուշի վերադառնալ թույլ տալն անընդունելի էր իր և հայերի մեծ մասի համար: Փաստորեն, սա հենց այն է, ինչ ասել է Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, երբ նա իրեն փոխանցել էր Ալիևի առաջարկը: Եթե Փաշինյանը սահմանափակվեր այս փաստով, ապա հայկական աշխարհում բողոքի ալիք չէր բարձրանա: Պատճառ չկար ասելու, որ մինչ 1992 թվականը Շուշին բնակեցված էր հիմնականում ադրբեջանցիներով՝ նման վեճ առաջացնելով այն ժամանակ, երբ նրա իշխանությունը արդեն թուլանում էր, իսկ նա քննադատության էր ենթարկվում բազմաթիվ հայերի, այդ թվում՝ իր նախկին աջակիցների կողմից: Մատնանշելով անցյալում Շուշիում բնակվող ադրբեջանցիների մեծ տոկոսը, Փաշինյանը մի քանի սխալ թույլ տվեց. Նախ և առաջ, անկախ Շուշիում բնակվող ադրբեջանցիների քանակից, հայտնի փաստ է, որ այն դարեր շարունակ եղել է հայկական քաղաք՝ Ադրբեջանի գոյությունից դեռ շատ առաջ: 1920 թվականին, այն բանից հետո, երբ ադրբեջանցիները Շուշիում կոտորեցին հազարավոր հայերի և քաղաքը հայաթափելու քաղաքականություն վարեցին, հայ բնակչության թիվը զգալիորեն կրճատվեց։ Սակայն իր ապակողմնորոշիչ հայտարարության մեջ Փաշինյանը նման բացատրություն չներկայացրեց։ Երկրորդ, Փաշինյանը սխալ էր՝ գնահատելով որևէ տարածքի հայկական լինելը՝ ելնելով որոշակի ժամանակահատվածում նրա բնակչության թվաքանակից։ Օրինակ, Նախիջևանում կամ Արևմտյան Հայաստանում այժմ գրեթե հայ չկա, սակայն հայերը մինչ օրս այդ տարածքները համարում են պատմական Հայաստանի մաս: Երրորդ, թեև հասկանալի է, որ Ալիևի առաջարկը՝ թույլ տալ նախկին ադրբեջանցի բնակիչներին վերադառնալ Շուշի, որը գտնվում է հայերի վերահսկողության տակ, դժվար ընդունելի էր Փաշինյանի և հայերի մեծամասնության համար, կա մի կարևոր հարց, որը պետք է նկատի առնվեր․ քանի՞ ադրբեջանցի կվերադառնար Շուշի՝ հայկական իշխանության տակ ապրելու համար: Շատ քիչ, եթե ոչ զրո։ Փաշինյանի ենթադրությունն առ այն, որ հազարավոր ադրբեջանցիներ կվերադառնային Շուշի՝ քաղաքի բնակչությունը նորից դարձնելով 96 տոկոս ադրբեջանական, բոլորովին անիրատեսական էր: Ոչ մի ադրբեջանցի չէր ցանկանա ապրել Շուշիում հայկական իշխանության ներքո, ինչպես ոչ մի հայ չի վտանգի իր կյանքը՝ ապրելով Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում: Ի վերջո, Փաշինյանի հրաժարվելը Ալիևի առաջարկը ընդունելուց 2020 թ. հոկտեմբերի 19-ին նշանակում էր, որ պատերազմը երկարաձգվեց մինչև 2020 թ. նոյեմբերի 9-ը` հանգեցնելով ավելի շատ հայկական տարածքների կորստի հօգուտ Ադրբեջանի: Ավելին, ադրբեջանցիները ամբողջովին գրավեցին Շուշին, և շատ ավելի հայ երիտասարդ զինվորներ զոհվեցին կամ վիրավորվեցին: Պատերազմի ընթացքում Փաշինյանի սխալ որոշումների հետևանքները շատ ավելի աղետալի էին, քան խորհրդարանում իր սխալ հայտարարությունը և ինքն իրեն շտկելու հետագա անհաջող ջանքերը։ Վարչապետը պետք է գիտակցի, որ որքան երկար է կառչած մնում իշխանությունից, այնքան ավելի է ապակայունացնում երկիրը: Պարտված ու անկարող ղեկավարը չի կարող բարելավել երկրում տիրող ողբերգական իրավիճակը: Որքան շուտ նա հեռանա, այնքան արագ նոր կառավարությունը կարող է ստանձնել իշխանությունը և փորձել կրճատել Հայաստանի ու Արցախի կրած վնասները:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի...

17:47

17:27

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու համար պատրաստ են ամեն ինչի. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Օկազիվաեցա, Նիկոլ Փաշինյանը վարկանիշ ունի. արևմտյան կառույցներն իրենց լյուբիմչիկին առաջ մղելու...

17:04

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․ Լուսանկար

Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին. վիրավորներ կան․...

14:03

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու համար

Զախարովան շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների վերադարձն ապահովելու...

17:59

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից. Միրզոյան

Երեկ և այսօր տեղի ունեցած թռիչքներով ՀՀ 110 քաղաքացի է վերադարձել Մերձավոր Արևելքից....

17:55

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից

Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու...

17:39

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը կառաքվեն նրանց տներ

10 հազար քաղաքացի չի անցել թոշակն անկանխիկ ստանալու համակարգին. Այսօր վերջին օրն էր. Քարտերը...

17:27

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի

Խոսնակը հավատացնում է՝ Նիկոլ Փաշինյանն ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք...

17:04

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

Կասեցվել է «Նարարտ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի...

16:46

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

Մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է

16:23

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան. ՊԵԿ

Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում փոփոխություններ չկան....

16:05

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել...

13:38

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման Թաթոյան

ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, իշխանությունները թաքցրել են. Արման...

13:07

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը

Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի...

12:33

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ ԱԳՆ

Մարտի 3-ին չարտերային չվերթով Օմանից Երևան է տարհանվել 115 ուղևոր, որոնցից շուրջ 90-ը ՀՀ...

12:06

Փաշինյանը Վրաստամում է

Փաշինյանը Վրաստամում է

09:44

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են անդրադարձել

Միրզոյանն ու Կալլասը Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին են...

09:27

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո

Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․...

00:00

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44