Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հայտարարություններին:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Հայաստանում արդեն երկրորդ օրն է, ինչ հայհոյում են Նիկոլի կուսակցության պատգամավորին, որն առաջարկել է մոռանալ այն մասին, թե ով է սկսել պատերազմը, ում պատմական հայրենիքն է Արցախը և ուշադրություն դարձնել ապագային՝ չմոռանալով հայտարարել տարածաշրջանից ռուս խաղաղապահների դուրս բերման և թուրք-ադերբեջանական տանդեմի հետ խաղաղ համագոյակցության հեռանկարի մասին: Դատելով հայհոյանքների ծավալից՝ բոլորը վրդովված են, սակայն ինչի՞ց: Քայլող տիկինը ոչ մի նոր բան չի ասել. դա Նիկոլի քաղաքական գիծն է, որը նա սկսել է 2.5 տարի առաջ՝ թշնամուց կրթված և կառուցողական գործընկերոջ կերպար ստեղծելով, իսկ պետությունն ու բանակը կերտած գեներալներից՝ հանցագործների և թալանիչների: Վերանայե՛ք փոխխոսնակ Լենա Նազարյանի հարցազրույցը, որում նա պնդում է, որ կորսվածին վերադառնալու փոխարեն պետք է ապրել խաղաղության մեջ: Իսկ թե ում հետ, նիկոլական պացիֆիստները չեն մասնավորեցնում՝ մտքում պահելով Թուրքիան և Ադրբեջանը: Մենք չենք նկատել, սակայն Արցախի կործանման սկիզբը դարձել է հենց խաղաղասիրության միակողմանի քարոզչությունը, որը սկզբից ևեթ եղել է նիկոլա-սորոսական իշխանության գաղափարախոսության հիմքը: Կրկնվում եմ՝ սկզբից ևեթ. քանի դեռ թշնամին ռմբակոծում էր Տավուշը, տիկին Էրատոն, ծաղկեփունջը ձեռքին, խաղաղասիրություն էր քարոզում, որը հանգեցրեց 5000 զոհերի: Քանի դեռ թշնամին զինվում էր «բայրաքթարներով», Նիկոլի կինը խոսում էր փամփուշտներից զարդ պատրաստելու մասին, Նիկոլը գնում էր Սու-30 կործանիչները՝ չմտածելով դրանց համար սպառազինման մասին, ինչպես նաև հնացած և չկրակող «ՕՍԱ-ԱԿ»-ները: Քանի դեռ Ալիևը հայտարարում էր Սևանը և Երևանը գրավելու մասին, Նիկոլը շարունակում էր դատել Առաջին արցախյան պատերազմի հերոսներին՝ ալիևյան զառանցանքն անպատասխան թողնելով: Քանի դեռ թշնամին Սյունիքի ճանապարհներին տեղակայում է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակները, նիկոլականները վստահեցնում են մարդկանց, որ Շուշին հայկական չէ, իսկ Շուռնուխը ժամանակին գրավել են հենց սյունեցիները: Քանի դեռ Թուրքիան վաճառում է հայկական եկեղեցիները, Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ դա չի համապատասխանում երկխոսության մթնոլորտի բարելավմանը: Եվ չեն պարզաբանում, թե ով է պատրաստվում հաստատել այդ երկխոսությունը: Մենք հասել ենք նրան, որ սոցապահովման նախարարի աթոռին նստած վաշխառուն առանց ամաչելու Ազգային ժողովի ամբիոնից ծաղրում է առանց տանիքի մնացած արցախցիներին՝ հայտարարելով, որ «հետպատերազմական Արցախում չկա որևէ սոցիալական և հումանիտար խնդիր»: Նիկոլականների խնդիրները լուծված են, քանի դեռ նրանք իշխանության գլխին են: Քչերը գիտեն, թե Իլհամի և Նիկոլի բանավոր պայմանավորվածությունների համաձայն՝ փակվում է Ռուսաստանում Արցախի ներկայացուցչությունը: Դա թշնամու հետ խաղաղություն հաստատելու նույն քաղաքականության շարունակությունն է՝ նրան հանձնելով մեր հաղթանակի բոլոր տարրերը, անառակելիորեն կատարելով նրա բոլոր պահանջները: Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է թուրք-ադրբեջանական գործակալների ավազակախմբին, որն ամեն րոպե ոտնահարում է պետական և ազգային շահերը: Եվ միայն մեզանից է կախված՝ որքան թույլ կտանք նրանց հարմարավետ ապրել, առանց խնդիրների»:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44