ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքել է 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձին ԱՄՆ մասնակցության մասին Թուրքիայի ՆԳ նախարարի մեղադրանքները: «Միացյալ Նահանգները չի մասնակցել 2016 թվականին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձին եւ անմիջապես այն դատապարտել է: Հակառակի մասին վերջին պնդումները, որ կատարել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, բացարձակ սուտ են: Այդ դիտողությունները եւ այլ չհիմնավորված ու անպատասխանատու հայտարարությունները Թուրքիայում իրադարձությունների համար ԱՄՆ պատասխանատվության վերաբերյալ անհամատեղելի են Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի եւ ԱՄՆ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակին»,- նշված է Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի ՆԳ նախարարը Միացյալ Նահանգներին մեղադրել է այն բանում, որ նա է կանգնած եղել 2016 թվականի չհաջողված հեղաշրջման հետեւում: Սուլեյման Սոյլուն Hurriyet-ին ասել էր, որ Միացյալ Նահանգները ձեռնարկել է հեղաշրջման փորձը, իսկ Գյուլենի «ցանցը» այն իրականացրել է՝ հավելելով, որ «Եվրոպան կատարվածից հիացած էր»: «Միանգամայն ակնհայտ է, որ հուլիսի 15-ի հետեւում Միացյալ Նահանգներն է կանգնած»,- ասել էր նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01