Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է սոցցանցերն` ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի «խոսափողն անսպասելի անջատելու» որոշման համար: Ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդի ֆորումին` Մակրոնը նշել է, որ Թրամփի էջերի արգելափակման որոշումներն այնպիսի պլատֆորմների կողմից, ինչպիսիք են Twitter-ը եւ Facebook-ը, կարող էին խելամիտ թվալ կարճաժամկետ հեռանկարում, սակայն «ժողովրդավարական պատասխան» չդարձան, փոխանցում է Axios-ը:
Մակրոնը հավելել է, որ խոշոր տեխնոլոգիանները «ոչնչացրել են այն բոլոր հարթակները, որտեղ [Թրամփը] եւ նրա կողմնակիցները կարող էին արտահայտվել»: «Ես չեմ ուզում ապրել մի ժողովրդավարության պայմաններում, երբ առանցքային որոշումներն ընդունվում են մասնավոր խաղացողների, մասնավոր սոցցանցի կողմից: Ես ուզում եմ, որպեսզի դա որոշվի ձեր ներկայացուցչի կողմից ընդունված օրենքով կամ հրամանագրով, կառավարմամբ, ժողովրդավարական քննարկումներով եւ ժողովրդավարական առաջնորդների հաստատմամբ»:
Apple-ը եւ Google-ը հեռացրել էին Թրամփի կողմնակիցների շրջանում տարածված Parler հավելվածն իրենց հավելվածների խանութներից, իսկ Amazon-ը չեղարկել էր հոսթինգի ծառայությունները պլատֆորմի համար: Reddit-ը, TikTok-ը եւ մյուսները եւս հեռացրել էին Թրամփին աջակցող ալիքները կամ քոնթենթը:
Մակրոնը սոցցանցերի հարթակներին մեղադրել է քաղաքական բռնության խթանման մեջ` ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ ԱՄՆ-ում եւ նշել է, որ դրանք օգտագործվել են «այն նույն ցույցերի խթանման համար», որոնք, ի վերջո, Թրամփի արգելափակմանը հանգեցրին:
«Նոր բռնությունը մեր ժողովրդավարական երկրներում, որը հիմնականում կապված է այս սոցցանցերի հետ», այժմ «մեր կյանքի նոր ձեւն է դարձել»»,- ասել է Մակրոնը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34