Հայաստանն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրագործման գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Ալմաթի քաղաքից, այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իր ելույթում նշել է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ողջունում ենք այսօրվա նիստի շրջանակում Թվային համաժողովի անցկացումը, որին ես սիրով մասնակցեցի: Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կարևոր ներդրում կունենա մեր երկրների միջև՝ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության առաջնահերթ ուղղությունները և արդյունավետ գործիքակազմը որոշելու հարցում: Այս թեմայի համատեքստում գոհունակությամբ կցանկանայի նշել «Ճամփորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածի փորձնական ծրագրի հաջող մեկնարկը: Փետրվարի 1-ին մեկնարկած այս նախագիծը թույլ տվեց մեզ գտնել փոխընդունելի լուծումներ Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ, ինչը բավական կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն ունի մեր երկրի համար»,-ասել է Փաշինյանը։
Նա նկատել է, որ այս նախագիծը կարևոր է նաև կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու առումով և կարևոր տեղ է զբաղեցնում համավարակի դեմ պայքարի համար ձեռնարկվող միջոցառումների շարքում:
Անդրադառնալով այլ թեմաների՝Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ-ում հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործումը կարող է արդյունավետ գործարկվել՝ երրորդ երկրներից աճող ներմուծման կամ անբարեխիղճ մրցակցության բացասական ազդեցությունից հայրենական արտադրողներին պաշտպանելու համար:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է որ հայկական կողմը պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ համագործակցության` նշված միջոցների կիրառման առումով ընդհանուր մոտեցում մշակելու ուղիների որոնման նպատակով:
Փաշինյանը նաև հարկ է համարում դիտարկել գործող միջազգային պայմանագրերին համապատասխան ԵԱՏՄ տարածքում արձագանքման միջոցառումների մեխանիզմի մշակման և ներդրման հնարավորությունը:
«Մենք մեծապես կարևորում ենք այն գնահատականները և եզրակացությունները, որոնք ներկայացված են «ԵԱՏՄ անդամ երկրներում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման առաջարկների մասին» զեկույցում: Վստահ եմ, որ դրանք օգտակար են մեր երկրների ֆինանսատնտեսական իրավիճակը վերլուծելու և դրա շարժի ուղղությունները կանխատեսելու տեսանկյունից:
Եվ, վերջիվերջո, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն կառուցողական մոտեցման համար, որ ԵԱՏՄ երկրների կողմից ցուցաբերվեց սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը վերանայելու Հայաստանի նախաձեռնությանը: Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքներին ու ծառայություններին սակագնային արտոնությունների տրամադրման հարցն արդեն ընդգրկվել է մեր կազմակերպության օրակարգում և մոտ ապագայում համապատասխան լուծում կստանա՝ մեր ընդունած չափորոշիչների հիման վրա»,-հավելել է Փաշինյանը:
ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների քննարկման առանցքում է
Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում արգելքների վերացման հարցը, հակադեմպինգային և հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործման մոտեցումները, մակրոտնտեսական իրավիճակը, միության երկրների տնտեսական կայուն զարգացմանն ուղղված առաջարկները։ Նախատեսվում է հաստատել անդամ պետություններում անասնաբուծության ոլորտում բուծման աշխատանքների համակարգման և վերլուծության գործընթացի աջակցման կարգը:
Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի խոսքով, իրենց նախագահության ժամանակահատվածում առանցքային են լինելու տարբեր ուղղություններ՝ հիմքում ունենալով ԵԱՏՄ փորձը։
«Ընդհանուր ԵԱՏՄ֊ ի շուկայի հասանելիությունը դառնում է խիստ անհրաժեշտ։ Կարևոր է ջանքերն ուղղել ապրանքների սահուն տեղաշարժն ավելի արդյունավետ կազմակերպելու գործընթացին։ Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել թվայնացման օրակարգը։ Անհրաժեշտ է խթանել թվային նախաձեռնությունները՝ բացահայտելով եղած ներուժը»,-ասել է Ղազախստանի վարչապետը։
Կարևորելով միության և երրորդ երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, Ասկար Մամինը նշել է, որ պետք է ակտիվ գործել այդ ուղղությամբ։
2021 թվականի հունվարի 1-ից Ղազախստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44