Ինչպես գիտեք, 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«ՀՔԾ ավագ քննիչը 04.02.2021թ. գրությամբ տեղեկացրել է, որ՝ դատախազությունը նշված հաղորդումն ուղարկել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի 2020 թվականի նոյեմբերի 19-ի հարցազրույցի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված թիվ 62227420 քրեական գործին կցելու և դրանում նշված հանգամանքների շուրջ քննություն կատարելու համար։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների համաձայն 10 օրվա ընթացքում հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`
1) քրեական գործ հարուցելու մասին.
2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.
3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:
Առ այսօր դատախազությունից կամ հատուկ քննչական ծառայությունից չենք ստացել այս երեք որոշումներից ոչ մեկը:
Դատախազությունը կամ քննչական մարմինը այս երեք ճանապարհներից մեկը պետք է ընտրեր, այսինքն՝ (1) քրեական գործ հարուցեր, եթե «տեսներ» հանցագործության առիթը և հիմքը, (2) քրեական գործ հարուցելը մերժեր, եթե «չտեսներ» հանցագործության առիթը և հիմքը, կամ (3) հաղորդումը որոշումով ուղարկեր իրավասու մարմնին:
Օրենքով չորրորդ ճանապարհ նախատեսված չէ հանցագործության մասին հաղորդումը քննարկելու ժամանակ:
Մինչդեռ, դատախազությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ընտրել են չորրորդ ճանապարհը, դիմող փաստաբաններիս զրկելով նշված երեք տեսակի որոշումներից մեկը ստանալու իրավունքից:
Դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործությունը վիճարկելու մասին բողոքը այսօր մուտք է արվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Դատարանը բողոքը պետք է քննի 10 օրյա ժամկետում:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01