«Հրապարակ» թերթը գրում է.
«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում նոր նախարարի՝ Մեսրոպ Առաքելյանի նշանակումից հետո բուռն կադրային փոփոխություններ են ընթանում։ Մենք տեղեկացանք, որ նախարարությունը պատրաստվում է լքել նաեւ Սոցիալական ապահովության ծառայության պետը՝ Անի Ամիրշադյանը, ով այս պաշտոնին է նշանակվել Զարուհի Բաթոյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2019 թվականին: Այսինքն՝ նոր նախարարը կենսաթոշակային համակարգը որոշել է ազատել ե՛ւ հին կադրից՝ փոխնախարար Սմբատ Սաիյանից, նրան նշանակելով նախարարի խորհրդական՝ հետագայում ճանապարհելու մտադրությամբ, ե՛ւ նոր կադրից՝ Անի Ամիրշադյանից։ Գուցե այստեղ դեր է խաղացել նորանշանակ նախարարի որոշումը, երբ անսպասելիորեն փոխեց ինտեգրված ծառայությունների գրասենյակի մասին հաստատված որոշումը եւ այդ գրասենյակը կցեց սոցապծառայությանը։ Ծառայությունն ապագայում ոչ միայն զբաղվելու է կենսաթոշակներ տրամադրելու հարցը կարգավորելով՝ վարչարարությամբ, այլ նաեւ հաշմանդամության խումբ է տրամադրելու, գնահատելու է նպաստի կարիքները, զբաղվածության ծրագրեր է իրականացնելու։ Մեր աղբյուրն ասում է, որ Ամիրշադյանի համար բավականին տհաճ քննարկումից հետո հասունացել է ազատման դիմում գրելու որոշումը, թեեւ նա հերքում է դա։ Անի Ամիրշադյանը խոսնակի միջոցով մեզ փոխանցեց, որ «դիմում չի գրել, իսկ եթե նման բան լինի, ապա դրա մասին կտեղեկացնի»։ Սոցապծառայության պետի թեկնածու առայժմ չկա, որովհետեւ դժվար է գտնել մարդու, որը միաժամանակ հասկանում է ե՛ւ կենսաթոշակներից, ե՛ւ հաշմանդամությունից, ե՛ւ զբաղվածությունից, ե՛ւ աղքատության հաղթահարումից, այսինքն՝ ունիվերսալ է»:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44