Իրանում բացվել են շարժական հրթիռների մշակման արտադրական գծեր, ինչպես նաեւ կարծր վառելիքի արտադրության կենտրոն, հայտնում է Mehr-ը:
Երկու նախագծերի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի եւ պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամիի ներկայությամբ:
Նշված նախագծերը ուսից արձակվող ժամանակակից հրթիռների սերիական արտադրության, ինչպես նաեւ կարծր վառելիքի արտադրության կենտրոններ են ցամաքային ուժերի հրթիռների կարիքները բավարարելու համար:
«Սա փաստացի տարածաշրջանում փոքր հեռահարության ՀՕՊ հրթիռների արտադրության ամենաեզակի գծերից մեկն է, որը կարող է բավարարել զինված ուժերի օպերատիվ կարիքները՝ օգտագործելով օպտիկայի, հավաստանշման եւ կառավարման ոլորտի առաջավոր տեխնոլոգիաները»,- ասել է Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը:
Ուսից արձակվող այս հրթիռների առաջին սերունդը ներմուծվում էր երկիր, բայց այսօր դրանց զարգացած սերունդը պատրաստվում է Իրանում, ասել է նա՝ նշելով, որ հրթիռները տարբեր տարբերակներ ունեն՝ կրակի մոտ 5 կմ հեռավորությամբ, որոնք կարող են հակազդել տարբեր թիրախների:
Գլխավոր հրամանատարը նշել է, որ հրթիռները հաջողությամբ են անցել առաջնային փորձարկումները:
Նշելով առաջավոր տեխնոլոգիաների մասին, որոնք անհրաժեշտ են այսպիսի հրթիռների արտադրության համար, Բաղերին ասել է, որ աշխարհի միայն 3-4 երկրներ ունեն դրանց արտադրության նոու-հաուն, որոնց թվում է նաեւ Իրանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01